Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԹԵՂՈՒՏԻ ԲՆԱԿԻՉԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ 18.03.2019
Դիլիջան համայնքի Թեղուտի բնակիչ Յուրիկ Գուլինյանը շնորհակալություն է հայտնում Տավուշի մարզպետարանին Թեղուտ և Հաղարծին գյուղերին տրամադրված միկրոդրամաշնորհային ծրագրի շրջանակներում իր և իր ընտանիքի ներկայացրած գործարար ծրագրին վստահություն հայտնելու համար։ Դրամաշնորհի միջոցների օգնությամբ Յուրիկ Գուլինյանի տնային տնտեսությունը համալրվել է 30 մեղվաընտանիքով, 37 մեղվափեթակով, մոտ 600 շրջանակով, էլեկտրական մեղրաքամով և անհրաժեշտ այլ սարքերով ու հանդերձանքով։

Ծանոթություն Բերդ համայնքում գործող ծառայությունների աշխատանքային պայմաններին 18.03.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի այցը Բերդի տարածաշրջան մեկնարկել էր նախկին շրջկոմի շենքի ուսումնասիրությամբ, քանի որ խնդիր է դրված համապատասխան տարածք հատկացնել ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնին: Թեև նախկինում նույնպես որոշակի տարածքներ ուսումնասիրվել էին, սակայն, համայնքի հետ անհամաձայնության պատճառով, վերջնական որոշում չէր կայացվել: Շրջայցի արդյունքում հստակ որոշվել է, որ շենքն ամբողջությամբ կվերանորոգվի: Այն պայմաններ կապահովի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի...

Պետք է ներկայացնել այնպիսի ծրագրեր, որոնց իրականացումը կապահովի տնտեսական էֆեկտիվություն 18.03.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հերթական խորհրդակցությունը Բերդի տարածաշրջանում էր, որին մասնակցում էին համայնքի և տարածաշրջանը ներկայացնող այլ կազմակերպությունների ղեկավարները, բնակավայրերի ներկայացուցիչները: Նպատակը՝ վեր հանել խնդիրները, քննարկել դրանց լուծման մոտեցումները և ամենակարևոր ուղերձը, որ տրվեց մարզպետի կողմից, հետևյալն էր. -Շատ կարճ ժամկետում պետք է լուծենք մեր բոլոր հիմնական խնդիրները: Իսկ գյուղական բնակավայրերի համար 1 հարցն այս տարի հայտարարվել է ոռոգման խնդիրը, քանի որ այն...

ՄԱՐՏԻ 23-Ը ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՕՐ Է 18.03.2019
Մարտի 23-ը համապետական շաբաթօրյակի օր է: Մաքրենք Աղստևը աղբից:
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 18.03.2019
2019թ. մարտի 19-ին, ժամը 15:00-ին, Իջևանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. Իջևան համայնքի ղեկավար Վ. Ղալումյանի տարեկան հաշվետվությունը համայնքի 2018թ. բյուջեի կատարման մասին: 2. Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 7ա հասցեում գտնվող 105,2քմ մակերեսով ոչ բնակելի վարձակալության իրավունքը երկարացնելու մասին: 3. Քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի...

15 ԲԻԶՆԵՍ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԻ ԵՎ ԿՀԻՄՆՎԻ ԻՋԵՎԱՆՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ 15.03.2019
Երևանի և Իջևանի 50 երիտասարդ հնարավորություն կստանա անվճար մասնակցել 3-ամսյա ձեռնարկատիրական դասընթացների, ստանալ անհատական բիզնես խորհրդատվություն ոլորտի լավագույն խորհրդատուների կողմից, իսկ ամենաիրատեսական բիզնես գաղափարների հեղինակները կստանան դրամաշնորհներ սեփական բիզնեսի հիմնադրման համար: Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ավստրիական զարգացման գործակալության /ԱԶԳ/ համաֆինանսավորմամբ, ,,Բի Էս Սի,, Բիզնեսի աջակցման կենտրոն...


