Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սարիգյուղում մեկնարկեց «SԱRI FEST 2019»-ը 03.06.2019
Հունիսի 2-ին սահմանամերձ Սարիգյուղում տրվեց «SԱRI FEST 2019» խորագրով մշակութային միջոցառումների մեկնարկը, որի նպատակն է ներդրողների, նվիրատուների, դրսում բնակվող սարիգյուղացիների ուշադրությունը հրավիրել գյուղի մշակույթի տան խնդրի վրա և միջոցներ հանգանակել շենքի վերանորոգման համար։ Մշակութային ավանդույթներով հարուստ գյուղը 2004 թվականից չունի մշակույթի տուն․ շենքն ավերվել է պատերազմական տարիներին։

Հայկ Չոբանյանը Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան թանգարանում քննարկել է շենքի վերանորոգման հարցը 03.06.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողստեղծագործության կենտրոն՝ շենքի վթարայնության վիճակին ծանոթանալու, վերանորոգման և ամրակայման հեռանկարները քննարկելու նպատակով։

Մարզպետարանը գրավոր բացատրություն է պահանջել կամայական մեկնաբանության համար 31.05.2019
Մայիսի 28-ին տեղեկություն է հրապարակվել այն մասին, թե իբր «Տավուշի մարզպետարանը Նոյեմբերյան համայնքի ավագանու կայացրած որոշումը համարում է անօրինական»։

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2019Թ. ՄԱՅԻՍ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 31.05.2019
2019թ. մայիս ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, Տավուշի մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5038 ընտանիքներ:

Ներկայացված ծրագրերից չորսը հավանության են արժանացել 31.05.2019
Օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ կայացած` սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում Տավուշի մարզից ներկայացված ծրագրերից քննարկվել և հավանության են արժանացել չորսը:



