Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է Այգեձոր համայնք

06.08.2019

Մարզպետ Հայկ Չոբանյանն այցելեց Այգեձոր համայնք։ Նա այցելեց Այգեձորում կառուցվող եկեղեցու շինհրապարակ, ծանոթացավ շինարարական աշխատանքներին և զրուցեց շինարարների հետ։

Այնուհետև մարզպետը հանդիպում ունեցավ Այգեձոր գյուղի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում ավելի շատ խոսեցին ոչ թե խնդիրներից, այլ գյուղի զարգացման հնարավորություններից։ Մարզպետն իր խոսքում նշեց, որ ամեն ինչ պետք է անեն, որպեսզի այս տարի ոչ մի թիզ հող անմշակ չմնա։

-Մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք զբաղվեք այգեգործությամբ և հավելյալ ծախսեր չանեք։ Մեր տեսակը այն մարդն է, ով կարողանում է իր շուրջը դրախտ դարձնել,- ասաց մարզպետը։

Այգեձորում Հայկ Չոբանյանն այցելեց «Էկո Գարդեն» պահածոների գործարան և ծանոթացավ գործարանի աշխատանքներին։ «Էկո Գարդեն»-ը իր էկոլոգիապես մաքուր, տեղական բարձրորակ հումքից պատրաստած «Վիտալ» ապրանքանիշով արտադրանքը հիմնականում սպառում է Ռուսաստանում։ Գործարանը հիմնադրվել է 2007թ․Այգեձոր և Չինարի համայնքների միջև գտնվող տարածքում, առաջին արտադրանքը տվել է 2011-ին: Ամռան և աշնան ընթացքում գործարանում աշխատում է մինչև 40 մարդ Այգեձոր, Չինարի և Արծվաբերդ համայնքներից:

Մարզպետը ծանոթացավ նաև թզի մթերման աշխատանքներին։ Թուզը Այգեձոր և Չինարի գյուղերից արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Այս տարի սպասվում է մինչև 120 տոննայի արտահանում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:16:38