Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Տավուշում

09.08.2019

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին : Դեսպանը հետաքրքիր գիրք-նվերներով էր եկել ու համագործակցության պատրաստակամությամբ: Առաջին այցը ճանաչողական ներկայացումից սահուն անցավ հետաքրքիր զրույցի:

Մարզպետը, պատասխանելով դեսպանի հարցերին, հանգամանալից ներկայացրեց Տավուշի մարզը, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, ձեռնարկած տնտեսական վերափոխումները, ձեռնարկելիք քայլերը՝ գյուղատնտեսության, գյուղատնտեսական արտադրանքի մշակման, արդյունաբերության, մշակույթի ու կրթության,ոլորտներում:

Խոսեցին երիտասարդության զարգացման ու մասնագիտական հարթակների, Տավուշի մարզի առանձնահատկությունների ու սահմանամերձ համայնքների զարգացման ծրագրերի մասին, մարզային հեռուստատեսության և ռադիոյի ստեղծման ու հանրային իրազեկման մասին ։ Եղան առաջարկներ, քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղիներ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար, Լին Թրեյսին հայտնեց, որ օգոստոսի 10-ին մեծ սիրով կմասնակցի նաև Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնին՝ շարունակելով ԱՄՆ դեսպանության բարի ավանդույթը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57