Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 10.04.2019
2019թ. ապրիլի 16-ին, ժամը 16:00-ին, Խաշթառակի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 5 հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Խաշթառակ համայնքի 2019թ. բյուջեի 1-ին եռամսյակի կատարման ընթացքի մասին: 2. Խաշթառակ համայնքի ավագանու 27.12.2018թ. <<2019թ. համար Խաշթառակի համայնքապետարանի և ենթակա կազմակերպության /Մանկապարտեզ ՀՈԱԿ/ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 35-Ա որոշման մեջ...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 10.04.2019
2019 թվականի ապրիլի 15-ին, ժամը 17:00-ին, Ներքին Ծաղկավան համայնքի ղեկավարի աշխատասենյակում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարով. 1. Ներքին Ծաղկավան համայնքի 2019թ. տեղական բյուջեի առաջին եռամսյակի կատարողականների մասին համայնքի ղեկավարի հարցադրումը: 2. Դիմումների քննարկում:

Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի վարկավորմամբ իրականացվող ծրագրերն ու գործընթացը 10.04.2019
Նախօրեին Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության բաժնի վարիչի պաշտոնակատար Աղաբեկ Գալստյանի գլխավորությամբ Բերդի համայնքապետարանում տարածաշրջանի գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների, տնտեսվարող անհատների և իրավաբանական անձանց մասնակցությամբ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի սուբսիդավորման, աջակցությամբ և համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կարգն ու գործընթացը, առանձին-առանձին անդրադարձել...

ՀՀ Տավուշի մարզպետարանը հրավիրում է զբոսաշրջության թեմայով քննարկման 09.04.2019
2019թ. ապրիլի 13-ին, ժամը 11:00-17:00-ը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մեծ դահլիճում /Բնական գիտությունների ֆակուլտետի մասնաշենք/ տեղի կունենա սեմինար-քննարկում «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները և հեռանկարները. նորարարական լուծումների որոնում» խորագրով: ՀՀ Տավուշի մարզպետարանը մարզի զբոսաշրջության կայուն զարգացման ապահովման համար նախաձեռնել է «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման հայեցակարգ»-ի մշակման գործընթաց, որի շրջանակներում...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 09.04.2019
2019թ. ապրիլի 10-ին, ժամը 15:00-ին, Իջևանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. Իջևան համայնքի Գանինի փողոցում զբոսայգի կառուցելու և գումար հատկացնելու մասին: 2. Իջևանի թիվ 8 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին: 3. Քաղաքաշինական և այլ նպատակով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին:

Տեղի ունեցավ հանձնաժողովի առաջին նիստը 08.04.2019
Տավուշում զբոսաշրջության ոլորտի ռազամավարության ստեղծման եւ իրականացման համար ձեւավորվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են եւ կընդգրկվեն զբոսաշրջության ոլորտի գերատեսչությունների, միջազգային եւ տեղական կազմակերպությունների, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, զբոսաշրջային ոլորտում բիզնես-գործունեություն ծավալող գործարարներ, ոլորտով հետաքրքրված անձինք։ Ապրիլի 6-ին տեղի ունեցավ հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովի աշխատանքները համակարգում է Տավուշի մարզպետի զբոսաշրջության գծով...


