Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աչաջրի բժշկական կենտրոնը բոլոր անհրաժեշտ սարքավորումներով շտապօգնության մեքենա ստացավ

12.06.2019

Տավուշի մարզպետարանը Աչաջրի բժշկական կենտրոնին հատկացրել է շտապօգնության ավտոմեքենա։

Բժշկական կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանն ասում է, որ շտապօգնության ավտոմեքենան կենտրոնի համար մեծ անհրաժեշտություն էր։ "Շնորհակալ ենք Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին աջակցության համար։ «Շտապօգնության ավտոմեքենան հագեցած է առաջին բուժօգնության բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա շտապ անհետաձգելի դեպքերում մարդկանց տեղափոխել Իջևանի կլինիկա»,-ասում է Կորյուն Վարդապետյանը։

Աչաջրի բժշկական կլինիկայի ծննդատունը մեծ ծանրաբեռնվածություն ունի։ Այստեղ տարեկան մինչև 150 ծնունդ է գրանցվում։

Կենտրոնը Հայաստան-Արցախ-Սփյուռք հիմնադրամի կողմից ճանաչվել է լավագույններից մեկը։ Հունիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա մրցանակաբաշխությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03