Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան 21.03.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Տավուշի թեմի առաջնորդ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այցելել են վարժարան: Նրանք շրջայց են կատարել վարժարանում: Մարզպետ Հայկ Չոբանյանը ծանոթացել է կրթական հաստատության պայմաններին ու հնարավորություններին, ապա տնօրեն Գ. Սարգսյանի հետ քննարկել են առաջիկա ծրագրերն ու համագործակցության հնարավոր տարբերակները:

Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը 21.03.2019
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որին հանձնաժողովի անդամներից բացի մասնակցել են նաև համայնքների ներկայացուցիչներ, զբաղվածության կենտրոնների աշխատակիցներ: Քննարկվել են 2019թ. մարզի համայնքներում վարձատրվող հասարակական աշխատանքների միջոցով իրականացվելիք ծրագրերը, մանրամասն ներկայացվել է աշխատանքների բնույթը: Քննարկվել է նաև այդ ծրագրերում ընդգրկված գործազուրկների և աշխատանք փնտրողների մասնակցության...

ՄԱՐՏԻ 23-Ը՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՕՐ. ՊԱՏՇԱՃ ՏԵՍՔԻ ԲԵՐԵՆՔ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏԸ 20.03.2019
Թեպետ վաղուց ավարտվել են խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունները, սակայն շենքերի պատերին շարունակում են մնալ նախընտրական գովազդային պաստառներն ու նկարները՝ անհրապույր տեսք հաղորդելով մեր բնակության վայրին, աղճատելով նրա տեսքը: Մարտի 23-ը համապետական շաբաթօրյակի օր է: Պատշաճ տեսքի բերենք մեր շրջապատը:

ՀՀ կառավարության որոշմամբ բարելավվել են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պայմանները: Նպատակն է՝ բարելավման միջոցով նպաստել կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը, արտադրական հզորությունների ընդլայնմանը, տնտեսությունների խոշորացմանն ու տնտեսվարողների համար տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկերի ստացման ճանապարհին լրացուցիչ խոչընդոտների վերացմանը։ Ըստ որոշման՝ տրամադրվող վարկերի գումարի վերին շեմը 10 միլիոն դրամից բարձրացվել է 15 միլիոնի:...

-Նոր կամ վերագործարկվող ոռոգելի տարածքներն այս տարի Տավուշի մարզում պետք է հասցնել առնվազն 500 հեկտարի և, իհարկե, դրանք մշակել: Սա նվազագույնն է, որ պետք է այս տարի իրականացնենք, քանի որ այդ պոտենցիալն իրականում առկա է,- մարզպետի խոսքով այսպես պիտի առաջ գնանք՝ նպատակ ունենալով մոտենալ խորհրդային տարիների ցուցանիշին, որը կազմել է 20 000 հա: Ոռոգման համակարգի խնդիրները համայնք առ համայնք, խողովակ առ խողովակ, պիտի քննարկվեն և լուծում տրվեն: Այս անգամ քննարկվեցին Արծվաբերդի, Այգեձորի, Վերին...

Մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետ տիար Հայկ Չոբանյանին՝ ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի: Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհավորելով մարզպետին նշանակման առիթով, մաղթեց նրան հաջողություններ իր առաքելության մեջ: Տեղեկանալով մարզի զարգացման և առաջընթացի հետ կապված մարզպետի մտածումների և ծրագրերի մասին` Վեհափառ Հայրապետը...