Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիլիջանի միջազգային դպրոցի 103 ուսանող 56 երկրից ավարտեց ուսումը

06.06.2019

 Դիլիջանի միջազգային դպրոցը բարի ճանապարհ մաղթեց իր աշակերտների չորրորդ խմբին։ 103 միջազգային ուսանող եւս համալրեց Հայաստանի դեսպանների շարքը ամբողջ աշխարհով մեկ։
Ավարտական միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, քոլեջի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, Քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամ, Բրյուսելի Համալսարանի տնօրենների խորհրդի նախագահ Պիեր Գուրջյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը պաշտոնատար այլ անձինք։

  «5 տարի առաջ շինարարներն ավարտեցին իրենց աշխատանքն ու դուրս եկան այս շենքից, որպեսզի շենքն ընդունի իր առաջին ուսանողներին։ Այսօր մենք այստեղ ենք՝ բարի ճանապարհ մաղթելու 56 տարբեր երկրներից ժամանած 103 հիանալի ուսանողների, ովքեր իրենց կյանքի մի շատ կարեւոր ժամանակաշրջան են ավարտում։ Այս տարի մեր ավարտական միջոցառման թեման երախտիքն է։ Մենք երախտապարտ ենք ու շնորհակալություն ենք հայտնում մեր հիմնադիրներին, 500 -ից ավել դոնորներին, գործընկերներին, շրջանավարտներին ու բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեն քոլեջի մեջ։ Սիրելի' շրջանավարտներ, նախորդ երկու տարիները ձեզ համար կարեւոր եւ միեւնույն ժամանակ դժվարին ժամանակահատված էին։ Հաճելի, ժամանակ առ ժամանակ դժվար, բայց եւ միշտ ոգեւորող։ Մենք վկաներն ենք եղել ձեր նվաճումների, ձախողումների, հիաստափությունների ու ոգեւորությունների, տեսել ենք ձեր ժպիտն ու արցունքները։ Շնորհակալ ենք, որ ձեզ հետ տանում եք Հայաստանի մի մասնիկը», - նշեց Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն Գաբրիել Աբադ Ֆերնանդեսը։

 «Շարունակելով երախտապարտ լինելու այսօրվա թեման՝ ես ուզում եմ իմ երախտիքի խոսքն ասել բոլորիդ, քանի որ հիանալի շենքերը, ենթակառուվածքներն ու բնությունը ոչինչ են, եթե այնտեղ չկան մարդիկ։ Մարդիկ, ովքեր միմյանց կապված են հիշողություններով, ավանդույթներով ու միասին կերտում են պատմություն։ Մեզ մոտ ավանդույթ է՝ լինել երախտապարտ։ Այստեղ մարդիկ չեն մտածում միայն իրենց հաջողությունների մասին, այլ նաեւ հոգ են տանում իրենց շրջապատող մարդկանց ու համայնքի մասին։ Անհավատալի է, բայց արդեն 5 տարի է, ինչ քոլեջն իր դռներն է բացել ուսանողների դիմաց։ Այս տարի հոկտեմբերին մենք մեծ շուքով կնշենք դպրոցի տարեդարձը։ Ուրախ եւ հպարտ եմ եւ ուզում եմ բոլորիդ հոկտեմբերին հրավիրել միասին նշելու քոլեջի հնգամյակը»,- նշեց քոլեջի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը։
 Ավարտական այս համերգը եզրափակիչ միջոցառումն էր դպրոցում կազմակերպված միջոցառումների շարքի։ Դպրոց էին ժամանել շրջանավարտների ծնողները, դոնորները, գործընկերները, ինչպես նաեւ դպրոցի՝ տարբեր տարիների շրջանավարտները։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03