Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական շաբաթօրյակին ընդառաջ

06.06.2019

   Այսօր Տավուշի մարզպետարանում համայնքների ղեկավարների և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ, ովքեր ըստ հաստատված ժամանակացույցի աշխատելու են համայնքների տեղամասերում, քննարկվեցին հունիսի 8-ի համապետական շաբաթօրյակի հետ կապված կազմակերպչական հարցեր։ Քննարկումը վարեց մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը։ Ներկայացվեց մարզպետարանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում տեղադրված քարտեզը, որտեղ ըստ համայնքների նշված են իրականացվելիք աշխատանքների տեսակներն ու ծավալները, մարդկային ռեսուրսի ներգրավվածությունը, կիրառվող տեխնիկայի և գործիքների քանակը։ Արվեցին շաբաթօրյակի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված մի շարք առաջարկներ: Տեղեկացվեց, որ շաբաթօրյակի օրը գործելու է նաև թեժ գիծ /093/ 11-07-49 հեռախոսահամարով, որով ժամը 11։00-ին, 13։00-ին և 15։00-ին պետք է հաղորդում տալ շաբաթօրյակի ընթացքի մասին։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03