Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ 25.04.2019
Այսօր՝ ապրիլի 25-ին, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին Փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ Տավուշի մարզպետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության /ՀԿԽԸ/ միջև: Հուշագիրն ստորագրեցին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀԿԽԸ-ի նախագահ Մխիթար Մնացականյանը: Հուշագրի համաձայն՝ մարզպետարանը և ՀԿԽԸ-ն կհամագործակցեն արտակարգ իրավիճակներին համատեղ նախապատրաստվելու և արձագանքելու նպատակով: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կընդգրկվի Տավուշի մարզային արտակարգ իրավիճակների...

Հիշատակի և ոգեկոչման արարողություն մարզկենտրոն Իջևանում 24.04.2019
Այսօր` Հայոց մեծ եղեռնի 104-րդ տարելիցի օրը, հիշատակի և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել նաև Տավուշի մարզի համայնքներում: Օրվան նվիրված բազմամարդ երթ էր կազմակերպվել մարզկենտրոն Իջևանում: Դեպի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր երթին մասնակցել են մարզի ղեկավարությունը` մարզպետ Հայկ Չոբանյանի գլխավորությամբ, հոգևորականաց դասը, զինվորականներ, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ ու դպրոցականներ: Հուշարձանին անթիվ...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 23.04.2019
2019թ. ապրիլի 29-ին, ժամը 20:00-ին, Դիտավանի համայնքապետարնում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Դիտավան համայնքի ղեկավարի 2019 թվականի առաջին եռամսյակի բյուջեի հաղորդումը: 2. 2019 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին: 3. Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողակտորները վարձակալությամբ տրամադրելու և բնակավայրերի նշանակության հողամասը աճուրդի միջոցով օտարելու մասին:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 23.04.2019
2019թ. ապրիլի 26-ին, ժամը 17:00-ին, Սևքարի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 4 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. Սևքար համայնքի 2019թ. համայնքային բյուջեում փոփոխություն կատարելու մասին: 2. Տավուշի մարզի Սևքար համայնքի 2019թ. բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն «Իջևանի ԲԿ» ՓԲԸ-ի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Մարգարյանին: Մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի բուժանձնակազմին և բուժգծով փոխտնօրեն Արթուր Բայրամյանին՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարելու ու հիվանդանոցի աշխատանքները բավականին կազմակերպված և կայուն պահելու համար, այնուհետև հույս հայտնել, որ նորանշանակ տնօրենի կողմից իրականացվող աշխատանքները նպաստելու են միայն...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 22.04.2019
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը (ՄԱԶԾ ԻԳԶԶ) հայտարարում է գյուղական համայնքներում «Գաստրո բակ» նախագծի իրականացման մրցույթ՝ համաֆինանսավորման սկզբունքով, որը տրամադրվելու է գինեգործական սարքավորումների, նախագծային և նախահաշվային աշխատանքների, շինանյութի և գույքի, մասնագիտական խորհրդատվության ձեռք բերման նպատակով: «Գաստրո բակ» նախագծի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում զբոսաշրջության ծառայությունների...


