Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այգեձորում տեղի ունեցավ բարերար Սամվել Կարախանյանի հովանավորությամբ կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողություն

18.06.2019

 Այսօր հիմքն ենք դնում մեր նոր եկեղեցու, մեր նոր կյանքի խորհրդով. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

  Հունիսի 17-ին Այգեձորում տեղի ունեցավ բարերար Սամվել Կարախանյանի հովանավորությամբ կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:  Արարողությանը ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Բերդի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, Մովսեսի հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը, այգեձորցի ռուսաստանաբնակ բարերար Սամվել Կարախանյանը, զինվորական անձնակազմը՝ զորամասի հրամանատարությամբ և մի շարք այլ հյուրեր:
  Այգեձորում եղել է Սբ. Հովհաննես եկեղեցի, որն այժմ ամբողջապես ոչնչացված է:
-Այսօր հիմքն ենք դնում մեր նոր եկեղեցու, մեր նոր կյանքի խորհրդով,- իր խոսքում ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 14:16:51