Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սահմանապահ գյուղերի հենակետերն օրինակելի են

Սահմանապահ գյուղերի հենակետերն օրինակելի են 29.04.2019

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի գլխավորությամբ այցելել էր Տավուշի մարզ:  Քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատներ շրջայցը ՓԾ անձնակազմը սկսեց Չինարի սահմանամերձ համայնքի հենակետից։ Այս հենակետի շինության տարածքն ունի հատուկ խորհուրդ, այն պատահական ընտրված չէ և կիսում է համայնքի մանկապարտեզի...

Շտաբային մարզումներ ՀՀ Տավուշի մարզպետարանում

Շտաբային մարզումներ ՀՀ Տավուշի մարզպետարանում 29.04.2019

Ապրիլի 29-ին ՀՀ Տավուշի մարզպետարանում մարզպետ Հայկ Չոբանյանի ղեկավարությամբ անցկացվեց «Տավուշի մարզպետարանի պահեստային կառավարման կետի աշխատանքային խմբերի գործողությունները խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման դեպքում» թեմայով առանձնացված շտաբային մարզում: Մարզումը նպատակ ուներ ստուգել և ճշգրտել Տավուշի մարզպետարանի պահեստային կառավարման կետի աշխատանքային խմբերի պատրաստականության աստիճանի անցնելու գործընթացը և կատարելագործել կառավարման կետի աշխատանքային խմբերի...

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԾԱՌԱՏՈՒՆԿՈՎ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԾԱՌԱՏՈՒՆԿՈՎ 27.04.2019

   Այսօր ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը մարզկենտրոն Իջևանում տրվել է առավոտյան՝ ծառատունկով: Մարզպետարանի աշխատակիցների ուժերով, Երևանյան փողոցի երկայնքով, տնկվել է ուռենու և լորենու ավելի քան 200 ծառ: Ծառատունկի աշխատանքներին են միացել նաև զինվորականներ, Իջևանի մարզադպրոցի քինգ-բոքսինգի խմբակի սաներն իրենց մարզիչի հետ, կամավորներ: 

Մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է ՍՕՍ մանկական գյուղ

Մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է ՍՕՍ մանկական գյուղ 26.04.2019

  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ապրիլի 25-ին այցելել է Իջևանի ՍՕՍ մանկական գյուղ, ներկա գտնվել «Թումանյան 150» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում Թումանյանի հեքիաթների հերոսների կերպարներով ելույթ են ունեցել Ընտանիքների ամրապնդման «Իջևան» և «Տավուշ» ծրագրերի, ինչպես նաև Այլընտրանքային խնամքի սաները: Պարային և երաժշտական տարբեր կատարումներով հանդես են եկել գյուղի՝ արվեստի և երաժշտական դպրոց հաճախող երեխաները: Միջոցառումն ուղեկցվել է ցուցահանդեսով,...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 26.04.2019

  Մայիսյան հաղթանակների խորհուրդը և դրանց վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով 2019թ. մայիսի 9-ին մարզկենտրոն Իջևանում նախատեսվում է անցկացնել «Անմահ գունդ» խորագրով քայլերթ:  Ակցիային կմասնակցեն Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, մարզում գործող կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր այրեր և այլոք:  Նախաձեռնության նպատակն է՝ պահպանել յուրաքանչյուր...

Հանդիպում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրարկման շուրջ

Հանդիպում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրարկման շուրջ 26.04.2019

   Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ միջգերատեսչական հանդիպում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրարկման շուրջ: ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ միջոցառումն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-10 14:57:32