Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղերձը՝ Առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ 28.05.2019
Սիրելի հայրենակիցներ, 1918 թվականի մայիսյան հերոսամարտերով սկսվեց հայոց պետականության վերածնունդը։ Եվ այդ հաղթարշավը 21-րդ դարում պետք է շարունակենք ավելի արժանապատիվ, ավելի ստեղծարար, ավելի զարգացող Հայաստան կերտելու համար։

Աջակցություն Տավուշի կարիքավոր ընտանիքներին 27.05.2019
ՀՀ Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան համայնքներում Շուրջ 250 կարիքավոր ընտանիք սնունդ պարունակող արկղեր են ստացել։
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 27.05.2019
2019թ. հունիսի 4-ին, ժամը 12:30-ին Իջևանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի թիվ 4 ավագանու նիստը:

Տավուշի մարզի մեր շատ սիրելի շրջանավարտներ 24.05.2019
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ձեր կյանքի հիշարժան ու իրադարձային օրերից մեկի՝ դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ: Ավարտվեց դպրոցական ու մանկական ուսումնառություն-հեքիաթը. այսօր հրաժեշտ եք տալիս ձեր ուսուցիչներին ու ընկերներին, հարազատ դպրոցին, որտեղ անցել են ձեր կյանքի երջանիկ ու անհոգ, և հույս ունեմ՝ հագեցած ու ուսումնառատ տարիները: Ձեռք եք բերել գիտելիքներ ու հմտություններ, որոնք ձեզ անհրաժեշտ կլինեն կյանքի իրական դժվարությունները հաղթահարելու, բարձունքներ...

Տավուշի օրերը Մոսկվայում 23.05.2019
Մայիսի 23-25-ը Մոսկվայի Գյուղատնտեսական ձեռքբերումների ցուցահանդեսի (ВДНХ) հայկական տաղավարում կազմակերպվում է «Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում են Տավուշի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություններ և տնտեսվարողներ: Միջոցառմանը հրավիրված են նաև ավելի քան 30 ռուսաստանաբնակ գործարար տավուշցիներ, ինչպես նաև Մոսկվայի կառավարության առևտրաարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաններ, խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչներ: Տավուշի...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 23.05.2019
2019թ. մայիսի 23-ին, ժամը 15:00-ին Իջևանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը:


