Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Համաձայն մայիսի 29-ին մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության՝ այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հարցերով Տավուշի մարզում համակարգման առաջին հանդիպումը։ Հիբրիդ տարբերակով կազմակերպված հանդիպմանը ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Գվենոլեն Քոստերը և ՄԱԿ-ի ՓԳՀ Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանը մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, սոցիալական...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 26.06.2024
Հարգելի քաղաքացիներ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկացմամբ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ:

Կայացավ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 26.06.2024
Այսօր՝ հունիսի 26-ին, տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է Տավուշի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։

Տավուշի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը 25.06.2024
Տավուշի մարզում այսօր՝ հունիսի 25-ին, մեկնարկեց ամառային զորակոչը։ ՀՀ ՊՆ ԶԶՀԾ Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանումից զինվորական ծառայության ճանապարհվեց Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններից նորակոչիկների առաջին խումբը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.06.2024
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 26-ին` ժամը 11.00-ի սահմաններում, Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այց է կատարել Նոյեմբերյան համայնք 25.06.2024
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այց է կատարել Նոյեմբերյան համայնք: Համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ Հայկ Ղալումյանը հետևել է համայնքում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին։