Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
![ՀՀ Տավուշի մարզպետարանը հրավիրում է զբոսաշրջության թեմայով քննարկման ՀՀ Տավուշի մարզպետարանը հրավիրում է զբոսաշրջության թեմայով քննարկման](http://tavush.mtad.am/files/n_pics/19873_s.jpg)
ՀՀ Տավուշի մարզպետարանը հրավիրում է զբոսաշրջության թեմայով քննարկման 09.04.2019
2019թ. ապրիլի 13-ին, ժամը 11:00-17:00-ը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մեծ դահլիճում /Բնական գիտությունների ֆակուլտետի մասնաշենք/ տեղի կունենա սեմինար-քննարկում «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները և հեռանկարները. նորարարական լուծումների որոնում» խորագրով: ՀՀ Տավուշի մարզպետարանը մարզի զբոսաշրջության կայուն զարգացման ապահովման համար նախաձեռնել է «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման հայեցակարգ»-ի մշակման գործընթաց, որի շրջանակներում...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 09.04.2019
2019թ. ապրիլի 10-ին, ժամը 15:00-ին, Իջևանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. Իջևան համայնքի Գանինի փողոցում զբոսայգի կառուցելու և գումար հատկացնելու մասին: 2. Իջևանի թիվ 8 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում փոփոխություն կատարելու մասին: 3. Քաղաքաշինական և այլ նպատակով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին:
![Տեղի ունեցավ հանձնաժողովի առաջին նիստը Տեղի ունեցավ հանձնաժողովի առաջին նիստը](http://tavush.mtad.am/files/n_pics/19846_s.jpg)
Տեղի ունեցավ հանձնաժողովի առաջին նիստը 08.04.2019
Տավուշում զբոսաշրջության ոլորտի ռազամավարության ստեղծման եւ իրականացման համար ձեւավորվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են եւ կընդգրկվեն զբոսաշրջության ոլորտի գերատեսչությունների, միջազգային եւ տեղական կազմակերպությունների, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, զբոսաշրջային ոլորտում բիզնես-գործունեություն ծավալող գործարարներ, ոլորտով հետաքրքրված անձինք։ Ապրիլի 6-ին տեղի ունեցավ հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովի աշխատանքները համակարգում է Տավուշի մարզպետի զբոսաշրջության գծով...
![ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԱՆՑԱՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԱՆՑԱՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ](http://tavush.mtad.am/files/n_pics/19840_s.jpg)
ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ԱՆՑԱՎ ԿՐԹԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ 08.04.2019
Ապրիլի 6-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի կրթության ոլորտի խնդիրները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Հանդիպմանը ներկա էր և մարզպետի առաջարկով քննարկումը վարեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Քննարկումն ընթացավ կրթական մանկավարժության համատեքստում: Մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրեց մարզի կրթության ոլորտի հետ կապված իր նկատառումները՝ նշելով, որ կրթության հաջողությունը ապակենտրոնացված հեղինակային դպրոցի մեջ է տեսնում: Աշոտ Բլեյանը...
![ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ](http://tavush.mtad.am/files/n_pics/19845_s.jpg)
ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ 08.04.2019
Կանանց միամսյակը Տավուշի մարզում եզրափակվեց ապրիլի 7-ին մարզպետարանի դահլիճում կազմակերպված ու «Գարնանային զարթոնք» խորագիրը կրող տոնական համերգով: Մինչ համերգային ծրագրի սկսվելը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին մատուցվեցին ծաղիկներ: Բոլոր մայրերին, քույրերին շնորհավորելով Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ՝ մարզպետ Հայկ Չոբանյանը երջանկություն, խինդ ու բերկրանք մաղթեց նրանց: Իսկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շնորհավորեց Աստվածամոր Ավետման տոնի...
![Քննարկումը ծավալվեց Քաղաքացու օր միջոցառման նախապատրաստական աշխատանքների շուրջ Քննարկումը ծավալվեց Քաղաքացու օր միջոցառման նախապատրաստական աշխատանքների շուրջ](http://tavush.mtad.am/files/n_pics/19859_s.jpg)
Քննարկումը ծավալվեց Քաղաքացու օր միջոցառման նախապատրաստական աշխատանքների շուրջ 08.04.2019
Ապրիլի 6-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի մշակույթի ոլորտի խնդիրները համակարգող աշխատանքային խմբի նիստը, որը վարեց մարզպետ Հայկ Չոբանյանը: Նիստին մասնակցում էին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և մշակույթի ոլորտի փորձագետ Նվարդ Անդրեասյանը: Քննարկումը ապրիլի 27-ին կայանալիք Քաղաքացու օր միջոցառման նախապատրաստական աշխատանքների շուրջ էր: Մարզպետը ներկայացրեց այն հիմնական սկզբունքները, որոնք պետք է դրվեն աշխատանքների...