Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիլիջանում տեղի է ունեցել «Հայաստանում երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացման և խաղաղարարության գործում» ծրագրի պաշտոնական բացումը

17.07.2019

Ծրագիրն իրականացվում է իրականացվում է «Խաղաղ փոփոխությունների նախաձեռնություն» բրիտանական հասարակական կազմակերպության և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով՝ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին
Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջան համայնքի ղեկավար
Արմեն Սանթրոսյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, տեղական ու մարզային ՀԿ-ների,
կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, բրիտանացի գործընկերներ։

Ծրագրի բացման արարողության առաջին հատվածում ողջույնի խոսքով հանդես եկավ «Դիլիջանի
երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Ղազարյանը՝ ներկայացնելով
ծրագրի նպատակն ու երկու հիմնական բաղադրիչները՝
- որակական հետազոտություն՝ բացահայտելու երիտասարդների պատկերացումներն ու
ակնկալիքները «նոր Հայաստանում» որոշումների կայացման և խաղաղարարության
բնագավառներում նրանց մասնակցության վերաբերյալ,
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2250 բանաձևի շուրջ վերապատրաստման դասընթաց՝
Տավուշի մարզի երիտասարդության համար:

Բանաձևի կարևորության, երիտասարդների՝ որոշումների կայացման ոլորտում ակտիվ
մասնակցության վերաբերյալ ելույթ ունեցավ «Խաղաղ փոփոխությունների նախաձեռնություն» միջազգային
ՀԿ ներկայացուցիչ Քրեյգ Օլիֆանթը։

Համայնքային ծրագրերի կարևորությունը, երիտասարդների դերը ներկա իրավիճակում, նրանց
մասնակցությունը երկրի զարգացման գործընթացում և հատկապես խաղաղաշինության ոլորտում․ սրանք
այն հիմնական կետերն էին, որոնք շեշտվեցին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և ՀՀ-ում Մեծ
Բրիտանիայի դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի խոսքում։

Միջացառման երկրորդ մասում ներկաների համար կրթական վիկտորինա էր կազմակերպվել՝
երիտասարդական քաղաքականության, Հայաստանի և Մեծ Բրիտանիայի կառավարման համակարգերի,
երիտասարդների մասնակցությամբ իրականացված տարբեր պատմական փաստերի և իրադարձությունների
վերաբերյալ։ Վիկտորինայի երեք հաղթողները պարգևատրվեցին գեղեցիկ հուշանվերներով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26