Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ "ԴԻԼԻՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ"-Ը հայտարարում է 2019-2020 ուս․ տարվա ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

17.07.2019

 

 Քոլեջ կարող են դիմել հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձիք հետևյալ մասնագիտությունների գծով, առկա ուսուցմամբ.

 1․Միջնակարգ կրթությամբ

  • Քույրական գործ - ուսման տևողությունը՝ 3 տարի,
  • Մանկաբարձական գործ - ուսման տևողությունը՝ 3 տարի,
  • Դեղագործություն - ուսման տևողությունը՝ 2 տարի (հեռակա ուսուցմամբ՝ 3 տարի),
  • Ատամնատեխնիկական գործ - ուսման տևողությունը՝ 2 տարի,
  • Բուժական կոսմետոլոգիա - ուսման տևողությունը՝ 2 տարի

2․ Հիմնական կրթությամբ /9-ի բազա/

  • Քույրական գործ - ուսման տևողությունը՝ 4 տարի,
  • Մանկաբարձական գործ - ուսման տևողությունը՝ 4 տարի,
  • Դեղագործություն - ուսման տևողությունը՝ 3 տարի,
  • Ատամնատեխնիկական գործ - ուսման տևողությունը՝ 3 տարի,

Բուժական կոսմետոլոգիա - ուսման տևողությունը՝ 3 տարի:

Ուսումնական գործընթացն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխանող չափորոշիչներով և ծրագրերով:

Անհրաժեշտ է ներկայացնել․
1) Դիմում,
2) 4 լուսանկար (3X4 սմ չափսի),
3) Կրթության մասին փաստաթղթի բնագիրը,
4) Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
5) Կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի
կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության
դեպքում):

‼️ Արական սեռի դիմորդները օգտվում են զինվորական տարկետման իրավունքից:

‼️Փաստաթղթերն ընդունվում են 2019 թ. հուլիսի 15-ից, ժամը 9:00-ից մինչև 17:00, ամեն օր՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:

‼️Հեռակա բաժնի դիմորդների համար փաստաթղթերը ընդունվում են մինչև նոյեմբերի 15-ը:

‼️Քոլեջում ընդունելությունն իրականացվում է "Կենսաբանություն" (բանավոր) քննության
արդյունքների հիման վրա:

Ընդունելության քնությունները կանցկացվեն օգոստոսի 14-ին՝ ըստ հաստատության կողմից կազմված ժամանակացույցի:

Անվճար և վճարովի տեղերում մրցույթն իրականացվում է 2019 թ. օգոստոսի 15-ին:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քոլեջի ընդունող հանձնաժողովին:

Հասցեն՝ ք. Դիլիջան, Ուսանողական փ. 74

Հեռախոս՝ 02682-2-42-70

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50