Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տավուշի մարզպետարանը «Դիլի» ընկերությանն աջակցում է ընդլայնել գործունեությունը 11.06.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և փոխմարզպետ Թաթուլ Ստեփանյանի՝ «Դիլի» կատարած այցի ժամանակ քննարկվել է ընկերության արտադրական ծավալների ավելացմանն ուղղված աջակցության հարցը։

Տավուշի մարզի բոլոր դպրոցների շախմատի ուսուցիչները վերապատրաստվում են 11.06.2019
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր մեկնարկեց «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի շախմատի ուսուցիչների վերապատրաստման եռօրյա դասընթացը, որին մասնակցում են մարզի բոլոր դպրոցների շախմատի ուսուցիչները։

Աշխատանքային խորհրդակցությունում 10.06.2019
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհավորել է Ազատամուտի նորընտիր ղեկավարին 10.06.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհավորել է Վահագն Ալավերդյանին Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ համայնքի զարգացման, բնակչության բարեկեցության, հույս հայտնել, որ սահմանամերձ Ազատամուտում նոր նախաձեռնություններ ու ծրագրեր կյանքի կկոչվեն, նոր աշխատատեղեր ու նոր հնարավորություններ կստեղծվեն:

Համապետական շաբաթօրյակը Տավուշում 08.06.2019
Տավուշի համայնքներում առավոտից մեկնարկել է համապետական շաբաթօրյակը: Զբոսաշրջության սեզոնին ընդառաջ՝ ամբողջ մարզում մաքրման աշխատանքներ են իրականացվում:

Քննարկվեց Դիլիջան քաղաքի զարգացման քաղաքաշինական հայեցակարգը 07.06.2019
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ Դիլիջան համայնքի մաստեր պլանի մի առանցքայի հատվածի քննարկում, որը վարեց մարզպետ Հայկ Չոբանյանը։ Մասնակցում էին Դիլիջան համայնքի ղեկավարը, IDEA հիմնադրամի ներկայացուցիչները, մարզպետարանի պատասխանատուներ։


