Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ցորեն, գյուղատնտեսական, մշակութային, զբոսաշրջային ծրագրի ոլորտային պատասխանատուների հերթական հանդիպումը

26.07.2019

 Այսօր մարզպետարանի ուսումնական կենտրոնում կայացավ ցորեն, գյուղատնտեսական, մշակութային, զբոսաշրջային ծրագրի ոլորտային պատասխանատուների հերթական հանդիպումը։ Նպատակը ունեցած գաղափարներին ծրագրային տեսք տալն էր։ Հանդիպումը վարեց Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը։ Հանդիպման մասնակիցները ընդհանուր գաղափարի շուրջ եկան ընդհանուր հայտարարի, բոլորի մոտեցումներն ու սկզբունքները նույնականացվեցին, քննարկվեցին նաև ընդհանուր բնույթի հարցեր։ Ըստ ոլորտների տրվեցին հանձնարարություններ, որպեսզի յուրաքանչյուրն իր մասով ծրագիրը մշակի։ Հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա առաջիկա ուրբաթ օրը, կքննարկվեն արդեն ձևակերպված, փաստաթղթային տեսք ստացած ոլորտային առաջարկները։ Աշխատանքները կկազմակերպվեն այնքան ժամանակ մինչև գաղափարները դառնան ծրագրային փաթեթ և մինչև սեպտեմբերի 15-ը ներկայացվեն բոլորին։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03