Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Դիլիջանում մեկնարկեց ամառային առաջին զորակոչը 15.07.2019
Զորակոչիկներին ճանապարհելու էին եկել մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը, տղաների ծնողները, հարազատները և մի շարք այլ պաշտոնյաներ:

ՄԱՐԶԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՄՓՈՓԵՑ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 12.07.2019
Հուլիսի 11-ին տեղի ունեցավ Տավուշի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Հայկ Չոբանյանը, անդրադարձավ որոշակի հարցադրումների։ Օրակարգի առաջին հարցով մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը ներկայացրեց 1-ին կիսամյակի աշխատանքները, բերքահավաքի արդյունքներն ու դրա հետ կապված խնդիրները, կարկտահարության վնասները։

Տավուշի երեք դպրոցներում Վիքի ակումբներ են բացվել 12.07.2019
Գոշ, Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքների դպրոցներում բացվել են Վիքի ակումբներ։ Դեռ այս տարվա գարնանը սերտ համագործակցություն է սկսվել Տավուշի մարզպետարանի եւ Վիքիպեդիա Հայաստանի միջեւ։

Ինքնակամ շինարարությունների հարցում առանձնակի սկզբունքայնություն պիտի դրսևորենք․ Հայկ Չոբանյան 12.07.2019
«Ինքնակամ շինարարությունների հարցում առանձնակի սկզբունքայնություն պիտի դրսևորենք։ Նման չարաշահումների վերաբերյալ անդրդվելի մոտեցում պիտի լինի»,- ասաց մարզպետը քաղաքաշինության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Աշոտ Շահբազյանի հետ հանդիպմանը։

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 12.07.2019
2019թ․ հուլիսի 15-ին, ժամը 15։00-ին, Իջևանի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով․

Ճանաչված մանկավարժը բարեգործական դասընթաց է անցկացնում մաթեմատիկայի ուսուցիչների համար 12.07.2019
Մեր հայրենակից, վաստակաշատ մանկավարժ Ալբերտ Ղազարյանը Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ մաթեմատիկայի խմբավարների բարեգործական դասընթաց է անցկացնում մարզկենտրոնում։