Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում  մաքրության օրվա հետ կապված տվյալներ

Տավուշի մարզում մաքրության օրվա հետ կապված տվյալներ 21.03.2019

Շաբաթօրյակին մաքրության և աղբահավաքության աշխատանքներ նախատեսվում են իրականացնել մարզի 62 բնակավայրերում։ Աշխատանքներում ներառված են միջպետական ճանապարհների, հանրապետական նշանակության, միջհամայնքային ճանապարհների և հարակից տարածքների, պատմամշակութային հուշարձանների տարածքների, հանրային տարածքների, այգիների, պուրակների մաքրությունն ու բարեկարգումը։ Նախատեսվում են մարզում առկա աղբանոցների հողածածկման աշխատանքներ, տարերայնորեն ձևավորված 9 աղբակույտերի հեռացման և մաքրման...

Համապետական մաքրության օրվան ընդառաջ

Համապետական մաքրության օրվան ընդառաջ 21.03.2019

Մարտի 23-ին հայտարարված համապետական մաքրության օրվա կազմակերպական հարցերին հերթական անգամ անդրադարձել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ մարզպետարանի աշխատակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում: Հանձնարարություններ են ստացել ոլորտները համակարգող ստորաբաժանումների ղեկավարները. մարզպետը կարևորել է մարզի բոլոր համայնքների, պետական և մասնավոր կառույցների ակտիվ մասնակցությունը համապետական շաբաթօրյակին: Մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է լինել հետևողական այս...

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԵՌԱՉԱՓ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԻԱՅԻ ՏԱՐԱԾՄԱՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԵՌԱՉԱՓ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԻԱՅԻ ՏԱՐԱԾՄԱՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ 21.03.2019

  Մարտի 20-ին Տավուշի մարզպետարանում համագործակցության եռակողմ հուշագիր են ստորագրել մարզպետ Հայկ Չոբանյանը, ,,Ինովացիոն և Տեխնոլոգիական Համայնք,, սոցիալական հասարակական կազմակերպության տնօրեն Սամվել Խաչատրյանը և ,,Նոյեմբերյանի Պետական Քոլեջ,, ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ղազարյանը: Հուշագրով կողմերը կհամագործակցեն ,,Մարզային համայնքների զարգացումն ու հզորացումը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով,, ծրագրի շրջանակներում: Ըստ ծրագրի նախատեսվում է Նոյեմբերյանի պետական քոլեջում բացել եռաչափ...

Մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

Մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան 21.03.2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Տավուշի թեմի առաջնորդ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այցելել են վարժարան: Նրանք շրջայց են կատարել վարժարանում: Մարզպետ Հայկ Չոբանյանը ծանոթացել է կրթական հաստատության պայմաններին ու հնարավորություններին, ապա տնօրեն Գ. Սարգսյանի հետ քննարկել են առաջիկա ծրագրերն ու համագործակցության հնարավոր տարբերակները:    

Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը

Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը 21.03.2019

   Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որին հանձնաժողովի անդամներից բացի մասնակցել են նաև համայնքների ներկայացուցիչներ, զբաղվածության կենտրոնների աշխատակիցներ: Քննարկվել են 2019թ. մարզի համայնքներում վարձատրվող հասարակական աշխատանքների միջոցով իրականացվելիք ծրագրերը, մանրամասն ներկայացվել է աշխատանքների բնույթը: Քննարկվել է նաև այդ ծրագրերում ընդգրկված գործազուրկների և աշխատանք փնտրողների մասնակցության...

 ՄԱՐՏԻ 23-Ը՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՕՐ. ՊԱՏՇԱՃ ՏԵՍՔԻ ԲԵՐԵՆՔ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏԸ

ՄԱՐՏԻ 23-Ը՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՕՐ. ՊԱՏՇԱՃ ՏԵՍՔԻ ԲԵՐԵՆՔ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏԸ 20.03.2019

   Թեպետ վաղուց ավարտվել են խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունները, սակայն շենքերի պատերին շարունակում են մնալ նախընտրական գովազդային պաստառներն ու նկարները՝ անհրապույր տեսք հաղորդելով մեր բնակության վայրին, աղճատելով նրա տեսքը: Մարտի 23-ը համապետական շաբաթօրյակի օր է: Պատշաճ տեսքի բերենք մեր շրջապատը:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26