Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանում կներդրվի գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիր

03.10.2019

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպմանը ներկայացվեց գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի ներդրման մեկնարկը տրվել է սեպտեմբերի 30-ից։ Մասնակցում էին մարզպետարանի ու գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ֆերմերներ։ Ծրագիրը համակարգում է «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն» հասարակական կազմակերպությունը (ԳԱԱԳ)՝ համագործակցելով ՀՀ կառավարության, ապահովագրական ընկերությունների և միջազգային դոնորների հետ: Ծրագրի շրջանակներում խաղողի և ծիրանի այգիների համար հասանելի է լինելու գյուղատնտեսության ապահովագրությունը: Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ծանոթացրեց ծրագրի հիմնական ուղղություններին, դիմելու կարգին, ինչպես նաև ագրարային բնագավառում ապահովագրության ներդրման կարևորությանն ու արդյունավետությանը: Միջազգային փորձագետ Իվան Գոլովենկոն ներկայացրեց վնասի գնահատման թեման։ Հանդիպման ավարտին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27