Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցության հուշագիր՝ «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում

Համագործակցության հուշագիր՝ «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում 28.03.2019

 Մարտի 27-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպմանը համագործակցության հուշագիր են ստորագրել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը: Հուշագիրն ստորագրվել է ՀԿ-ի կողմից իրականացվող «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի շրջանակներում: Հանդիպման սկզբում ներկայացվել են կազմակերպության գործունեության շրջանակները, քննարկվել ծրագրի մանրամասները: Ծրագրի նպատակն է նպաստել կյանքի...

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղերձը Մովսեսի գրադարակ-գրադարանի բացման կապակցությամբ 27.03.2019

 Սիրելի տավուշցիներ, Մովսես գյուղի գրադարակ-գրադարանի գաղափարն իրականություն դարձրած հարգելի երիտասարդներ, գրքի ու գրականության սիրահարներ։ Երբ ասում ենք ապագա, հեռանկար, հաղթանակ, խաղաղություն՝ միայն գիտելիքի շնորհիվ կարող ենք ապահովել։ Տավուշցին ընթերցող եղել է եւ մնում է գրականության սիրահար։ Այստեղ յուրաքանչյուր տուն իր մեծ գրադարանն ունի։ Տավուշը նորագույն գրականության բնօրրաններից է այլեւս։ Այն պահից սկսած, երբ գրական երկնակամարում ծագեց Նարինե Աբգարյան արձակագրի աստղը, Տավուշը...

2019թ. Տավուշի մարզում ճանապարհաշինության բնագավառում նախատեսված աշխատանքները

2019թ. Տավուշի մարզում ճանապարհաշինության բնագավառում նախատեսված աշխատանքները 27.03.2019

 Տավուշի մարզն ընդգրկում է 152.6 կմ միջպետական նշանակության, 336.8 կմ հանրապետական նշանակության և 300,1 կմ մարզային /տեղական/ նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ:  2019թ. ՀՀ պետական բյուջեի ծրագրերով նախատեսվում է իրականացնել Մ-16 Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի 16.8 կմ թվով 5 ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները` 1 422.31 մլն. դրամ արժեքով, Ոսկեպար-Բաղանիս 813 գծմ հատվածի կառուցման աշխատանքները,...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 27.03.2019

  2019 թվականի մարտի 28-ին կկայանա Սարիգյուղ համայնքի ավագանու թիվ 5 հերթական նիստը հետևյալ օրակարգով.   1. Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի ղեկավարի 2019 թվականի առաջին եռամսյակի հաշվետվության մասին:  2. Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրով Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում ներհամայնքային ճանապարհների խճապատման, կանաչապատման, բարեկարգման և այլ աշխատանքների կատարման մասին:  3....

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ԴԻԼԻՋԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ 26.03.2019

 Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին էր նվիրվել Դիլիջանի կենտրոնական դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա փառատոնը, որին առաջին օրը մասնակցել են Դիլիջանի թիվ 6, թիվ 4 և կենտրոնական դպրոցների, իսկ երկրորդ օրը՝ Հաղարծնի, Գոշի, Դիլիջանի թիվ 5 և ավագ դպրոցների թատերախմբերը: Փառատոնի մասնակիցներին ողջունել և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղերձն է փոխանցել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը:...

Ամփոփվել են շաբաթօրյակի արդյունքները

Ամփոփվել են շաբաթօրյակի արդյունքները 26.03.2019

ՀՀ Տավուշի մարզպետարանում ամփոփվել են մարտի 23-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները: Ընդհանուր թվով շաբաթօրյակին մասնակցել է 19320 մարդ: Համապետական մաքրության օրվա աշխատանքներին ներգրավվել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղացաքացիական հասարակության կազմակերպությունններ, դպրոցականներ, ուսանողներ ու բազմաթիվ կամավորներ։ Փակվել է 3 թվայնացված աղբավայր՝ մեկ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50