Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումներում հաղթել է Գետահովիտի միջնակարգ դպրոցի թիմը

02.10.2019

 Սեպտեմբերի 27-29-ը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ղեկավարությամբ, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական կազմակերպության Նուբարաշենի հրաձգարանում անց է կացվել «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումների եզրափակիչ փուլը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևանի դպրոցների 22 թիմեր իրենց զինվորական ղեկավարների ուղեկցությամբ։ Տավուշի մարզը ներկայացրել է Գետահովիտի միջնակարգ դպրոցի թիմը: Գետահովիտի դպրոցի սաները, իրենց հավասարը չունենալով թիմային պայքարում, գրավել են առաջին պատվավոր տեղը՝ պարգևատրվելով առաջին կարգի գավաթով, իսկ թիմի անդամները՝ վկայագրերով ու մեդալներով։ Թիմի կազմում հանդես են եկել Հայկ Քամալյանը, Հրայր Քամալյանը, Սամվել Օթարյանը, Սուսաննա Ենգիբարյանը և Դիանա Ենգիբարյանը՝ մարզիչ Սանեսար Շահնազարյանի գլխավորությամբ։ Երկրորդ տեղը զբաղեցրել են Գեղարքունիքի մարզի Զոլաքարի N1 միջնակարգ դպրոցի սաները, իսկ երրորդ հորիզոնականում Կոտայքի մարզի Պռոշյանի միջնակարգ դպրոցի սաներն էին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57