Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.09.2019
Ի լրումն սեպտեմբերի 24-ին՝ խոտի գնման ու կուտակման հետ կապված խնդիրների վերաբերյալ Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում և ֆեսբուքյան էջում տեղադրված հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ ցանկացողները կարող են խոտ ձեռք բերել Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանից, մանրամասների համար զանգահարել տարածաշրջանի ներկայացուցիչ Արմեն Գասպարյանին 043-07-47-27 հեռախոսահամարով։

Արձանագրվել է սնկից թունավորում 27.09.2019
Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզի Իջևանի և Դիլիջանի բժշկական կենտրոններ են տեղափոխվել օտարերկրյա 5 քաղաքացիներ կտրուկ ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով:

«Խթանելով ձեռներեցությունը»․ ճամբար երիտասարդների համար 26.09.2019
Սեպտեմբերի 26-ից 29-ը (բացումը՝ 16։00-ին) Հայկական կարմիր խաչի ընկերությունը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Դղյակ» հյուրատանը կազմակերպում է երիտասարդական ճամբար «Խթանելով ձեռներեցությունը» թեմայով։

3-րդ զորամիավորումում ծավալվել են կառավարման կետեր 26.09.2019
Սեպտեմբերի 24-ին, ռազմավարական զորավարժության շրջանակում, 3-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի` hամապատասխան սահմանափակումներով:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.09.2019
Տավուշի մարզի ճանապարհաշինության ոլորտում աշխատելու համար պահանջվում են ճանապարհի եզրաքարեր շարող բանվորներ։ Մանրամասների համար դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ /093/18-15-98 կամ /077/41-12-29։

Պարգևատրվեցին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլի հաղթողները 25.09.2019
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մարզային փուլի հաղթողների մրցանակաբաշխությունը։


