Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

վարձատրվող հասարակական աշխատանքներ Տավուշի մարզի համայնքներում

վարձատրվող հասարակական աշխատանքներ Տավուշի մարզի համայնքներում 14.05.2019

Տավուշի մարզում 2019թ. Զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում նախատեսվել և իրականացվել է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» 9 ծրագիր:

Խոսքից էլ զորեղ. Լսողական հաշմանդամություն ունեցող երեխաները բացառիկ համերգ տվեցին

Խոսքից էլ զորեղ. Լսողական հաշմանդամություն ունեցող երեխաները բացառիկ համերգ տվեցին 13.05.2019

Երևանի լսողության խնդիր ունեցող երեխաների (ԼԽՈՒԵ) հատուկ կրթահամալիրի սաներն ու շրջանավարտները ելույթ ունեցան Տավուշի մարզպետարանի դահլիճում:

Հանրապետական մաղթանք մայիսյան եռատոնի կապակցությամբ

Հանրապետական մաղթանք մայիսյան եռատոնի կապակցությամբ 09.05.2019

  Այսօր մայիսյան հաղթական եռատոնին նվիրված տարաբնույթ միջոցառումներ են տեղի ունենում Տավուշի մարզի բոլոր համայնքներում: Մարզկենտրոն Իջևանում տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց առավոտյան՝ Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցուց, որտեղ Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանի ձեռամբ կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետության անսասանության և ժողովրդի խաղաղ ու բարօր կյանքի համար: Արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի պատասխանատուներ:  

Հարգանքի տուրք՝ պատերազմի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք՝ պատերազմի զոհերի հիշատակին 09.05.2019

  Այսօր Տավուշի մարզում մեծ խանդավառությամբ նշվում է մայիսյան եռատոնը: Տոնի առթիվ կազմակերպվել է երթ Մեծ հայրենականում զոհված իջևանցի քաջորդիների հիշատակին կառուցված հուշահամալիր: Երթին մասնակցել են մարզի ղեկավարությունը, զինվորներ ու սպաներ, պատերազմի ու աշխատանքի վետերաններ, ուսանողներ ու դպրոցականներ, հանրության ներկայացուցիչներ: Այստեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրվել պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հուշահամալիրի բարձունքում տրվել է նաև տոնական համերգ: 

Սամբո ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար Իջևանում

Սամբո ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար Իջևանում 08.05.2019

  Իջևանի մարզադպրոցում անցկացվեց սամբո ըմբշամարտի 8-րդ միջազգային հուշամրցաշարը՝ նվիրված իջևանցի մարզիկներ Արթուր Բայրամյանի, Արմեն Հարությունյանի, Արսեն Մարգարյանի, Արմեն Ներսիսյանի, Սաշա Օհանջանյանի, Մարտիրոս Պապյանի հիշատակին: Ավանդույթ դարձած հուշամրցաշարը կյանքից անժամանակ հեռացած մարզիկների արտերկրում ապրող ընկերներն էին կազմակերպել: Մրցույթին մասնակցելու համար Իջևան էին ժամանել շուրջ 150 մարզիկներ ՀՀ մարզերից և Ուկրաինայից, Հայաստանից դուրս ապրող իջևանցիներ: Բացման արարողությանը...

Թանգարանի բացում Հաղարծնի դպրոցում

Թանգարանի բացում Հաղարծնի դպրոցում 08.05.2019

  Հաղարծնի դպրոցի 114-ամյակի կապակցությամբ կրթօջախում բացվեց թանգարան: Բացմանը ներկա էին ծնողներ, դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ, հյուրեր: Ցուցադրությունում դպրոցի պատմությունը ներառող ավելի քան 1000 ցուցանմուշներ են՝ փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ, ալբոմներ, ինչպես նաև ուսուցիչների ձեռքով պատրաստված գեղարվեստական իրեր: Միջոցառմանը Տավուշի մարզպետի շնորհակալագրեր հանձնվեցին դպրոցի երկարամյա վաստակ ունեցող մանկավարժներին: Գեղարվեստական մասում ելույթ ունեցան...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18