Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի սահմանամերձ 19 դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար նախատեսված, «Քան» ակադեմիայի աշխատարանները հաջող ընթացք են ունեցել:

15.11.2019

«Քան» ակադեմիայի ներկայացուցիչները հոկտեմբերի 11-ին և 18-ին Նոյեմբերյանի և Բերդի ավագ դպրոցներում իրականացրել են մինչև 100 աշակերտ ունեցող սահմանամերձ դպրոցների մաթեմատիկայի ուսուցիչների հետ աշխատարանները: Ավելի ուշ` հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը, «Քան»-ը կազմակերպել է աշխատարաններ արդեն աշակերտների համար:

Ծրագրի շրջանակներում՝ 25 ուսուցիչ և 300 աշակերտ գրանցվել է «Քան» ակադեմիայի կայքում և սովորել, թե ինչպես օգտվել կայքից և երբ այն կիրառել:

Գրանցված աշակերտների 53%-ը աշխատարանից հետո ինքնուրույն մուտք է գործել կայք և լուծել մաթեմատիկայի տարբեր վարժություններ, դիտել իրեն հետաքրքող տեսանյութերը: Նրանց առաջընթացին հնարավոր է հետևել, քանի որ բացված օնլայն դասարանները գրանցված են tavush.krtutyun@mta.gov.am էլեկտրոնային հասցեի ներքո:
19 դպրոցների աշակերտների շրջանում հայտարարվել է մրցույթ: Այն երեխաները, ովքեր մինչև տարեվերջ կհավաքեն առնվազն 150,000 միավոր, կստանան հատուկ ամանորյա մրցանակներ:

Տավուշի մարզպետարանը աշխատարանների կազմակերպման գործում աջակցում է «Քան» ակադեմիային, հավատով, որ օլնայն անվճար կրթությունը պետք է հասանելի լինի բոլոր աշակերտներին, և այդ կերպ նրանք կարող ենք բացահայտել իրենց ներուժն ու ստանալ նոր գիտելիքներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57