Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 16.04.2019

  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր քաղաքացիների ընդունելություն է կատարել Տավուշի մարզպետարանում: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիներից չորսը մարզի ղեկավարին էին դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով: Երկու քաղաքացու դիմում բնակարանի ձեռքբերման հարցով էր: Մեկ քաղաքացի ճանապարհի վիճահարույց խնդիր ուներ հարևանի հետ, որի լուծման համար խնդրում էր մարզպետարանի միջնորդությունը: Քաղաքացիներից մեկն էլ ընդունելության էր եկել հասարակական կարգով հանրօգուտ աշխատանք կատարելու առաջարկով, որի...

Պետությունը խրախուսում է խնամատար ընտանիքների կայացումը

Պետությունը խրախուսում է խնամատար ընտանիքների կայացումը 16.04.2019

Յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա ընտանիքում   Խնամատարությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխային այլ ընտանիքում խնամք և դաստիարակություն տրամադրելն է: Խնամատար ընտանիքը որոշակի ժամկետով ստանձնում է երեխայի խնամքը և դաստիարակությունը, մինչև երեխայի կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորումը կամ երեխայի 18 տարեկան դառնալը, անհայտ բացակայող ճանաչված ծնողի հայտնվելն ու երեխային իր խնամքի տակ վերցնելը և այլն: Այսօր Հայաստանում ընտանիքից դուրս, խնամքի տարբեր...

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ ԱՆՑ Է ԿԱՑՎԵԼ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԻ 18-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ ԱՆՑ Է ԿԱՑՎԵԼ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԻ 18-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ 15.04.2019

  Ապրիլի 13-ին Նոյեմբերյանի Ինտելեկտուալ կրթության ակումբը Արմեն Ամիրաղյանի ղեկավարությամբ անց է կացրել 18-րդ տարածաշրջանային աշակերտական ինտելեկտուալ փառատոնը: Փառատոնի կազմակերպման գործընկերն էր «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությունն իր «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրով։ Մրցույթին մասնակցել է 22 թիմ: Լարված ու անզիջում պայքարում հաղթել է Դիլիջանի ավագ դպրոցի «Էկառա» թիմը: Երկրորդ տեղում Ջուջևանի միջնակարգ դպրոցի...

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունում

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունում 15.04.2019

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անց է կացրել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մինչ հարցերի քննարկումը, մարզպետը ներկայացրել է Թաթուլ Ստեփանյանին, ով ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալ: Բարձր գնահատելով նրա պրոֆեսիոնալ և մարդկային արժանիքները, Հայկ Չոբանյանը մաղթել է Թաթուլ Ստեփանյանին արդյունավետ աշխատանք: Շարունակելով խորհրդակցությունը, յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու ներկայացրել է առկա...

ՄԱՐԶՊԵՏ ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՏԱՎՈՒՇՑԻ ԵՐԵՎԱՆԱԲՆԱԿ ԱՌԱՋԱՏԱՐ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԵՏ

ՄԱՐԶՊԵՏ ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՏԱՎՈՒՇՑԻ ԵՐԵՎԱՆԱԲՆԱԿ ԱՌԱՋԱՏԱՐ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԵՏ 15.04.2019

  Երևանի «Նորք-Մարաշ» ԲԿ-ում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել տավուշցի երևանաբնակ առաջատար բժիշկների և բուժհաստատությունների ղեկավարների հետ, որի ընթացքում ներկայացվել ու քննարկվել է մարզի առողջապահության ոլորտի ռազմավարությունը: Կարևորելով հանդիպումը՝ մարզպետը ընդգծել է, որ այն միտված է լինելու որոշակի հարթակի ստեղծմանը, որը թույլ կտա սերտացնել կապը հանրապետական նշանակության առողջապահական հիմնարկների և Տավուշի բուժհաստատությունների միջև:...

Քննարկվել են արտադրության ընդլայնման հետ կապված հարցեր

Քննարկվել են արտադրության ընդլայնման հետ կապված հարցեր 15.04.2019

  Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է մրգային օղու արտադրության «Ռուկար Գրուպ» ընկերության տնօրեն Ռուբեն Աբրահամյանին, ով մարզպետին է ներկայացրել Տավուշի մարզում մրգերի ու հատապտուղների մթերման հետ կապված իրենց ծրագրերը: Նշվել է, որ ընկերությունը մթերում է հատապտուղներ, թութ, հոն, սև սալոր, տանձ, որոնցից պատրաստված օղին մեծ պահանջարկ ունի նաև արտերկրում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես մթերման ծավալների ավելացման, այնպես էլ արտադրության ու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26