Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

             Կայացել է «Ընթերցման օլիմպիադա-2019» մրցույթի մարզային փուլը

Կայացել է «Ընթերցման օլիմպիադա-2019» մրցույթի մարզային փուլը 03.05.2019

 Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում կայացել է «Ընթերցման օլիմպիադա-2019» մրցույթի մարզային փուլը, որին մասնակցել է մարզի հանրակրթական դպրոցների 52 վեցերորդ դասարանցի: Երեխաների ելույթները գնահատող ժյուրիի որոշմամբ, որի կազմում էին Տավուշի մարզպետարանի ու «Անտարես» հրատարակչության ներկայացուցիչները և մեկական ուսուցիչ մարզի յուրաքանչյուր տարածաշրջանից, մրցույթի հաղթողներ են ճանաչվել և համապատասխանաբար 1-3-րդ տեղերը գրավել Բերդի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտ Գագիկ...

Քննարկման թեման երիտասարդների հետ տարվող աշխատանքներն էին

Քննարկման թեման երիտասարդների հետ տարվող աշխատանքներն էին 03.05.2019

  Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերթական հանդիպումն ունեցավ մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման թեման երիտասարդների հետ տարվող աշխատանքներն էին: Մարզպետը նախ ծանոթացավ ՀԿ-ների գործունեության ոլորտներին և ուղղություններին, այնուհետև նրանց կողմից իրականացվող ծրագրերին ու դրանցում երիտասարդության մասնակցությանը: Քննարկվող հարցի վերաբերյալ իր մոտեցումներում մարզպետը ներկաների ուշադրությունը հրավիրեց երիտասարդի բիզնես ունակությունների զարգացման վրա,...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 02.05.2019

  2019թ. մայիսի 6-ին, ժամը 16:00-ին, Խաշթառակի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 6 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով.   1. Խաշթառակ համայնքի 2019թ. տեղական բյուջեում փոփոխություն կատարելու մասին:   2. Խաշթառակ համայնքի ավագանու 04.02.2016թ. «Համայնքի վարչական շենքի 1-ին հարկից վարձակալությամբ տարածք հատկացնելու մասին 2009թ. թիվ 1 նիստի թիվ 4-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 3-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:  

Մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է Բերդի և Նավուրի երեխաների շահերի պաշտպանության խմբերին

Մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է Բերդի և Նավուրի երեխաների շահերի պաշտպանության խմբերին 02.05.2019

 Ա յսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է Բերդի և Նավուրի երեխաների շահերի պաշտպանության խմբերին: Հանդիպմանը ներկայացվել և քննարկվել են Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության «Երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում Նավուրի միջնակարգ դպրոցում, Բերդի ավագ դպրոցում և Բերդի պետական քոլեջում շահերի պաշտպանության խմբերի կողմից իրականացված հարցման արդյունքներն ու առաջարկները: Նավուրի դպրոցում որպես հիմնախնդիր երեխաներն արձանագրել են դպրոցի անմխի...

ՔՆՆԱՐԿՎԵՑ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՐՑԸ

ՔՆՆԱՐԿՎԵՑ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՐՑԸ 30.04.2019

 Այսօր Տավուշի մարզպետարանում ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ քննարկվեց Ազատամուտի՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մի բազմանդամ ընտանիքի հարցը: Քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, Ազատամուտի համայնքապետարանի ներկայացուցիչները: Ներկաներն առաջարկեցին իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել ընտանիքի կարողությունների զարգացմանն ու ուժեղացմանը: Որոշվեց նաև հաջորդ հանդիպմանը,...

Սահմանապահ գյուղերի հենակետերն օրինակելի են

Սահմանապահ գյուղերի հենակետերն օրինակելի են 29.04.2019

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի գլխավորությամբ այցելել էր Տավուշի մարզ:  Քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատներ շրջայցը ՓԾ անձնակազմը սկսեց Չինարի սահմանամերձ համայնքի հենակետից։ Այս հենակետի շինության տարածքն ունի հատուկ խորհուրդ, այն պատահական ընտրված չէ և կիսում է համայնքի մանկապարտեզի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18