Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պատվիրակության կազմում էին՝ փոխտնօրեն, ԳԿՀԱՀ և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը, փոխտնօրեն, առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը, երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Միրա Անտոնյանը և տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Էրիկ Բաղդասարյանը։ Այցին մասնակցում էին նաև մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտների ներկայացուցիչները։

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 23.02.2026
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցեցին մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, ստորաբաժանումների ղեկավարներն ու ոլորտային պատասխանատուները։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Մարզերի կլիմայական խոցելիության գնահատում, կլիմայի հարմարավողականության տարածաշրջանային հանձնաժողովների ձևավորում, տարածաշրջանային քաղաքականության շրջանակի մշակում» ծրագրի շրջանակում Տավուշի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի ունեցավ ֆոկուս-խմբային քննարկում, որը վարեց Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 19.02.2026
Կառավարության որոշմամբ՝ 2026 թվականի պետական բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 948 մլն դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։




