Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պայմանագիր Տավուշի մարզի և Օ դը Սենի նահանգի միջև 16.03.2011
ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Ֆրանսիայի Օ դը Սենի նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը մարտի 4-ին, Ֆրանսիայում, Տավուշի մարզի և Օ դը Սենի նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր են ստորագրել: Ըստ պայմանագրի, կողմերը ` Օ դը Սենի Դեպարտամենտը և Տավուշի մարզպետարանը, համաձայնության են եկել համագործակցել հանուն Տավուշի մարզի տնտեսական և սոցիալական զարգացման:
ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԶԻՆՎՈՐ 15.03.2011
Ամփոփվել են ՀՀ Կրթության ու գիտության նախարարության և Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ հանրապետության դպրոցներում անցկացված խորագիրը կրող շարադրությունների մրցույթի մարզային փուլի արդյունքները:
ՔՆՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՌԱՅԺՄ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՆ ՅՈԹԸ 11.03.2011
> ՀՀ օրենքի պահանջին համապատասխան հանրապետությունում սկսվել է դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը:

ՀՀ փոխվարչապետի հերթական աշխատանքային այցը Տավուշի մարզ 10.03.2011
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հերթական աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Այս անգամ այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ ՙՀազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի՚ (ՀՄՀ-Հայաստան) ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի ընթացքին:
Համագործակցության նոր պայմանագիր 03.03.2011
Մարտի 3-ից 7-ը ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Ֆրանսիայի Օ դը Սենի նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի հրավերով գտնվելու է Ֆրանսիայում: Այցի հիմանական նպատակն է Տավուշի մարզի և Օ դը Սենի նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցության պայմանագրի ստորագրումը, որին նվիրված պաշտոնական արարողությունը տեղի կունենա մարտի 4-ին :Ըստ պայմանագրի, կողմերը` Օ դը Սենի Դեպարտամենտը և Տավուշի մարզը, համաձայնության են գալիս համագործակցել հանուն Տավուշի մարզի տնտեսական և սոցիալական կայուն զարգացման:
Մաքսազերծման համար տրամադրվում է վարկ 03.03.2011
ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի 161-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում շահագործվող մինչև 2005 թվականի արտադրության և մինչև 5 մլն դրամ արժողությամբ արտասահմանյան համարանիշներով տրանսպորտային միջոցների մաքսազերծման համար տրամադրվում է արտոնյալ / առանց տոկոսադրույքի/ վարկ:


