Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դեռահասը` հուսալի ձեռքերում

08.11.2011

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում ահազանգ էր ստացվել, որ  Բարեկամավան համայնքի հիմնական դպրոցի 13-ամյա աշակերտ Տիգրան Միրզոյանը դպրոց չի հաճախում: Մասնագետների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Տիգրանի մայրը գտնվում է արտերկրում, իսկ հայրը տառապում է հոգեկան հիվանդությամբ և երեխային չի թույլատրում հաճախել դպրոց: Ոստիկանության, համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի հետ ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում հայրը` Գրիշա Միրզոյանը, տեղափոխվեց հոգեբուժական հիվանդանոց: Որպեսզի երեխան միայնակ չլինի, Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետևողականան աշխատանքի արդյունքում հնարավոր դարձավ երեխային ժամանակավորապես տեղափոխել հորաքրոջ տուն: Համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը երեխայի հորաքրոջը նրա նկատմամբ ճանաչեց ժամանակավոր խնամակալ: Հեռախոսային կապ է հաստատվել նաև Տիգրան Միրզոյանի մոր հետ, ով շուտով կլինի Հայաստանում եւ անձամբ կզբաղվի իր երեխայի խնամքով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:26:56