Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագիրն ընթացքի մեջ է

08.11.2011

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Ն. Ճաղարյանի հաղորդմամբ, Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման փորձնական ծրագիրն ընթացքի մեջ է , և հոկտեմբեր ամսին իրականացվել են հետևյալ աշխատանքները.
- Մարզպետարանի աշխատակազմի Իջևանի ՍԾՏԳ-ում դեպքը վարողին տրամադրվել է առանձին աշխատասենյակ, որտեղ ստեղծված են նորմալ աշխատանքային պայմաններ:
- Իջևանի ՍԾՏԳ-ի պետի կարգադրությամբ կազմվել է դեպքի վարման համար քաղաքացիների ընդունելության օրերի և ժամերի գրաֆիկ:
- 2011թ. հոկտեմբեր ամսին Իջևանի ՍԾՏԳ-ի մասնագետի /դեպք վարողի/ կողմից ընտրվել է 3 ընտանիք՝ սոցիալական դեպքեր, որոնց նկատմամբ իրականացվող ուսումնասիրություններն ընթացքի մեջ են: Կատարվել է այդ ընտանիքների կարիքների գնահատում, նախանշվել են առկա ռեսուրսները, որոնք կօգտագործվեն դեպքի վարման ընթացքում: Այդ 3 դեպքերի համար կազմվել են անհատական սոցիալական ծրագրեր, որոնցով նախատեսված աշխատանքներն ընթացքի մեջ են:
- Սոցիալական դեպքերի վարման ընթացքում ընտանիքների խնդիրները լուծելու նպատակով դեպք վարող մասնագետի և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացվել է թիմային աշխատանք՝ կազմակերպվել են տունայցեր, հանդիպումներ սոցիալական ցանցի մի շարք կառույցների հետ:
Ն. Ճաղարյանը միաժամանակ նշեց, որ բնակչությանն իրազեկելու նպատակով փորձնական ծրագրի իրականացման ընթացքի և այդ ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն է տեղադրվում մարզի ինտերնետային կայքում, ինչպես նաև ,,Տավուշ՚՚ մարզային թերթում: Սոցիալական դեպք վարող մասնագետը համագործակցում է մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահո¬վության, կրթության վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05