Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

09.11.2011

Բերդի տարածաշրջանում նոյեմբերի 8-ը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ քաղաքացիների ընդունելության հերթական օրն էր: Ընդունելության համար նախապես դիմել էին և հերթագրվել քսան քաղաքացի Բերդ քաղաքից, Մովսես, Նավուր, Ն.Կ. Աղբյուր համայնքներից: Ընդունելությանը մասնակցած քսան քաղաքացիներից 15-ը դիմել էին ֆինանսական աջակցության, մեկը` աշխատանքի տեղավորման, երեքը բնակարանի, մեկը այլ բնույթի հարցերով: Այն հարցերը, որոնց հնարավոր էր պատասխանել տեղում, անմիջապես ստացան իրենց լուծումները: Իսկ քաղաքացիների կողմից բարձրացված մյուս խնդրների կապակցությամբ, որոնք լրացուցիչ ժամանակ և ուսումնասիրություն են պահանջում, մարզպետ Արմեն Ղուլարյանը տվեց հանձնարարականներ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Դրանց պատասխանը քաղաքացիներին կտրվի սահմանված ժամկետներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 14:46:06