Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռեգեն-Տավուշ. հերթական հանդիպումը

08.11.2011

2011 թվականի մայիսի 30-ին Տավուշի մարզպետարանում մարզպետ Արմեն Ղուլարյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգենի շրջանի ղեկավար Հայնց Վյոլֆլը երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացնելու և ընդլայնելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր ստորագրեցին: Համաձայնագրում մասնավորապես նշվում էին տուրիզմի, տնտեսության, կրթության, մշակույթի ոլորտները: Երկու կողմերը միմյանց միջև բարեկամական ու գործարար կապերն ընդլայնելու նպատակով անցնող ամիսների ընթացքում բավականին աշխատանք են տարել: Համագործակցության շրջանակներում, այսօր` նոյեմբերի 6-ին, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Բավարիայի Ռեգենի շրջանի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն Հերբերտ Ունաշին: Քննարկվեցին տարբերակներ հետագա գործունեության կազմակերպման վերաբերյալ: Առաջարկվեց երկու կողմից ստեղծել աշխատանքային խմբեր, որոնցում ընդգրկված կլինեն տարբեր ոլորտները ներկայացնող մասնագետներ, և կախված իրականացվող ծրագրի ուղղվածությունից համապատասխան մասնագետները կաշխատեն միմյանց հետ: Քննարկվեցին նաև համագործակցության այն երեք հիմնական ուղղությունները, որոնք արդեն այժմ տեսանելի են: Դրանք են. գիտելիքների և փորձագետների փոխանակում, տուրիզմ, երրորդ նպատակն է փոքր տեղական ծրագրերից աստիճանաբար անցնել մեծ տարածաշրջանային համագործակցության ծրագրերի, որոնք հնարավորություն կտան ավելի մեծ արդյունքներ արձանագրել:
Երկուստեք նշվեց, որ պետք է արդյունավետ օգտագործել արդեն եղած ռեսուրսները. Իջևանում բացված մեծահասակների կրթության կենտրոնը, GIZ-ի, DVV-ի հնարավորությունները, որոնք աշխատում են մարզում: Որպես առավելություն նշվեց նաև այն հանգամանքը, որ Տավուշի մարզը 2010 թվականի նոյեմբերից Եվրոպական տարածաշրջանների / ռեգիոնների/ ասամբլեայի լիիրավ անդամ է:
Հանդիպման ավարտին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը շնորհակալություն հայտնեց Ռեգենի շրջանի ներկայացուցիչ Ունաշ Հերբերտին հարցերն ուշադրության կենտրոնում պահելու, ակտիվ համագործակցելու համար: Արդեն նկատելի է, որ երկկողմ հարաբերություններում քայլ առ քայլ առաջ ենք գնում,-նշեց Տավուշի մարզպետը:
Գարնանը նույնպես սպասվում է Ռեգենի պատվիրակության այցը Հայաստան, իսկ դրանից հետո կլինի նաև Հայաստանի պատվիրակության այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03