Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏ 16.04.2013
Հանրապետական զինվորական կոմիսարիատը ամփոփել է 2012թ. ուսումնական տարվա արդյունքները: Ամենամյա արդյունքների ամփոփմամբ լավագույնների շարքում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի զինկոմիսարիատը /զինկոմ` փոխգնդապետ Կամո Հարությունյան/: 2012թ. ուստարվա արդյունքներով զինկոմիսարիատը պարգևատրվել է <<ՀՀ զինվորական կոմիսարիատների 2-րդ կարգի լավագույն զինվորական կոմիսարիատ 3-րդ տեղ>> պատվոդրոշով և արժեքավոր նվերով:
Ի գիտություն 15.04.2013
2013թ. ապրիլի 17-ին ժ.1400-ին տեղի կունենա մարզխորհրդի նիստ հետևյալ օրակարգով
ՍԵՄԻՆԱՐ-ՊԱՐԱՊՄՈԻՆՔ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈԻՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 12.04.2013
2010թ. Հայաստանի Հանրապետության ,,Նորք,, տեղեկատվավերլուծական կենտրոնի հետ համատեղ ներդրվել է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների տվյալների տեղեկատվական համակարգը: ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից համակարգ են մուտքագրվել մանկատներ, խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ ուղղորդված երեխաների, իրավախախտ անչափահասների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց, որդեգրել...
Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի տեղեկացմամբ, համաձայն ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի համապատասխան հանձնարարականի, ստորաբաժանումը լիազորված է մոնիտորինգ իրականացնելու համայնքների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքների նկատմամբ: Մոնիտորինգի ընթացքում ուշադրությունը կդարձվի ըստ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի աշխատանքների կազմակերպման վրա: Այդ նպատակով մարզի բոլոր համայնքների խնամակալության և...
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վարչապետին կից կանանց խորհրդի նիստի ժամանակ պատվոգրեր է հանձնել «Լավագույն համայնք` գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» մրցանակաբաշխության հաղթողներին: «Գյուղական համայնքներում հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարների եւ տեղակալների գենդերային կազմը, գենդերային ներկայացվածության փոփոխությունները վերջին երկու տարվա ընթացքում» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրել է ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտի գյուղական համայնքը: Իսկ...
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՆ ՍԿՍՎԵՑ ՄԱՐԶՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08.04.2013
Աշխատանքային շաբաթը, ինչպես միշտ, Տավուշի մարզպետարանում սկսվեց մարզպետի խորհրդակցությամբ, որին մասնակցում էին մարզպետարանի վարչությունների պետերը և բաժինների վարիչները: Հերթական խորհրդակցությանը մարզպետ Արմեն Ղուլարյանը նախ քննարկեց նախորդ շաբաթ մարզպետարանի ստորաբաժանումների պատասխանատուներին տված հանձնարարականները: Տեղեկատվությամբ հանդես եկան զարգացման ծրագրերի և վերլուծությունների բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգսյանը,...