Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 19.09.2013
Սիրելի տավուշցիներ Ջերմորեն շնորհավորում Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Քսաներկու տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը հանրաքվեով հաստատեց դարերով երազած բաղձալի Անկախությունը և այդ օրը դարձրեց համայն հայության տոնը: Պատմության համար 22 տարին թերևս կարճ ժամանակահատված է, սակայն այդ ժամանակաընթացքում մեծացել է մի սերունդ, որ արդեն անկախ երկրի ծնունդ է և չգիտի, թե ինչ բան է ոչ անկախ լինելը: Անկախության տարիների ընթացքում ունեցել ենք բազմաթիվ...

Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները 18.09.2013
Սեպտեմբերի 17-ից Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: 2012 թվականին մարզում մթերող կազմակերպությունների կողմից մթերվել է 7486 տոննա խաղող: Այս տարի կանխատեսվում է այդ թիվը հասցնել շուրջ 8100 տոննայի: Ընթացիկ տարվա խաղողի առաջին քանակությունն է սկսել ընդունել Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը:

Ամենամյա մարզական փառատոն Տավուշի մարզում 17.09.2013
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ հանրապետության մարզերում և ԼՂՀ-ում կազմակերպվում է ամենամյա մարզական փառատոն: Այս տարի փառատոնն անցկացվում է սեպտեմբերի 13-ից 16-ը ընկած ժամանակահատվածում: Սեպտեմբերի 13-ին Տավուշի մարզի քաղաքներից փառատոնն առաջինն անցկացվեց Իջևան քաղաքում՝ Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին հանրակրթական հաստատությունների սաներ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ...
Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում 17.09.2013
Սեպտեմբերի 14-ին Տավուշի մարզպետարանում մարզպետ Արմեն Ղուլարյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն: Ընդունելության համար նախապես դիմել և հերթագրվել էր 13 քաղաքացի Իջևան, Նոյեմբերյան, Գանձաքար, Այգեհովիտ, Գետահովիտ և Կիրանց համայնքներից: Հերթագրված բոլոր 13 քաղաքացիներն էլ ներկայացել էին ընդունելության: Նրանցից 3-ը դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով, 9 բնակիչ դիմել էր աշխատանքի տեղավորման հարցով, իսկ Կիրանց համայնքից մեկ բնակիչ մարզպետին էր դիմել հրդեհված տան...
Սեպտեմբերի 13-ին Տավուշի մարզի Գոշ գյուղում նախադեպը չունեցած համագյուղական մեծ տոնակատարություն էր. տեղի ունեցավ միջնադարի հանճարեղ մտածող, օրենսդիր ու առակագիր Մխիթար Գոշի բրոնզաձույլ արձանի հանդիսավոր բացումը: Արարողությանը ներկա էին պետական այրեր, մարզի հոգևոր դասը, թե հանրապետությունում և թե հանրապետությունից դուրս ապրող գոշեցիներ, բազմաթիվ հյուրեր, ամբողջ գյուղը:

Իջևանի պատկերասրահում տեղի ունեցավ Թամանյանին նվիրված շրջիկ ցուցահանդեսի բացումը 11.09.2013
Իջևանի պատկերասրահում տեղի ունեցավ անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 135-ամյակին նվիրված շրջիկ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ, ուսանողներ ու դասախոսներ, Թամանյանի արվեստի սիրահարներ: Ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնությունը ճարտարապետի թոռանն էր՝ Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանինը: Ներկայացված էին 25 ստենդներ, որոնցում նկարների ու տեքստերի...


