Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի 2014թ. մարզային խորհրդակցությունների շարքը մեկնարկեց Տավուշի մարզից: Հունվարի 20-ին Տավուշի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին մարզում 2013թ. կատարված աշխատանքները և ներկայացվեցին 2014թ. ծրագրերն ու անելիքները: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, մարզի քաղաքային համայնքների...
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախագահությամբ հունվարի 17-ին տեղի ունեցավ Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին նաեւ հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը զեկուցեց Դիլիջան քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագրով 2013թ. համար նախատեսված...
Տրանսպորտի և կապի նախարարը տեղում ծանոթացավ աշխատանքների ընթացքին 16.01.2014
Երեկ աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց Վազաշեն-Պառավաքար ճանապարհի վտանգավոր տեղամասը շրջանցող` նոր կառուցվող ճանապարհահատված, ծանոթացավ այստեղ իրականացվող աշխատանքների ընթացքին: Նշենք, որ 3,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են <<Ճաննախագիծ ինստիտուտ>> ՍՊԸ-ի կողմից: Շինարարական աշխատանքներն իրականացնում է...
Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում 16.01.2014
Այսօր` հունվարի 16-ին, մարզպետ Արմեն Ղուլարյանը քաղաքացիների ընդունելություն անցկացրեց Տավուշի մարզպետարանում: Տարբեր բնույթի հարցերով մարզպետին էին դիմել ութ քաղաքացի մարզի Իջևան, Հովք, Դիլիջան, Խաչարձան, Սարիգյուղ համայնքներից: Նրանցից չորսը մարզպետին էին դիմել աշխատանքի տեղավորման խնդրանքով: Երկու հոգի դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով: Մեկ քաղաքացու դիմում հասարակական կառուցապատման տարածքի հետ կապված հարցով էր:
Մարզի հանրակրթական դպրոցներում վերսկսվել են դասերը 13.01.2014
Հունվարի 13-ից մարզի հանրակրթական դպրոցներում մեկնարկել են 2013-2014 թ.թ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի աշխատանքները: Բացառություն են կազմել միայն 1-ին և 2-րդ դասարնների աշակերտները, որոնց համար ձմեռային արձակուրդները կշարունակվեն մինչև հունվարի 27-ը: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության տեղեկացմամբ դասընթացները շարունակվում են բնականոն, ըստ նախատեսված ծրագրի:
Նոր տարվա աշխատանքային առաջին խորհրդակցությունը 09.01.2014
Հունվարի 9-ին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի մասնակցությամբ նոր տարվա աշխատանքային առաջին խորհրդակցությունն անցկացրեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Մարզպետը մեկ անգամ ևս շնորհավորեց աշխատակազմին Նոր տարվա ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` մաղթելով բոլորին անձնական ու աշխատանքային հաջողություններ, ամենայն բարիք: Նշվեց, որ անցած տարում բավականին ձեռքբերումներ են եղել, որոնց կողքին սակայն եղել են նաև բացթողումներ, որոնք ընթացիկ տարում համատեղ աշխատանքով պետք է վերացվեն: