Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին արտակարգ իրավիճակներում պետական մարմինների և ՏԻՄ-երի փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր
06.06.2014
Հունիսի 6-ին Տավուշի մարզպետարանում կազմակերպվել էր խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին արտակարգ իրավիճակներում պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր: Ներկա էին <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Վլադիմիր Ավետյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջին բաժնի պետ Գարիկ Ղամարյանը, ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի մայրաբանության բաժնի գլխավոր մասնագետ Վահան Հովհաննիսյանը, համայնքապետեր, համայնքների անասնաբույժներ, մարզպետարանի աշխատակիցներ, ոլորտի պատասխանատուներ: Խորհրդակցության ընթացքում արծարծվեցին բույսերի, կենդանիների պաշտպանությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկվեցին սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրներ: Խորհրդակցության ավարտին ծավալվեց բուռն քննարկում, հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:


