Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 24.01.2014
Սիրելի Տավուշցիներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Բանակի օրը ողջ հայ ժողովրդի տոնն է, քանզի Հայոց բանակն իր մեջ մարմնավորում է մեր ժողովրդի հերոսական ոգին, հաղթելու վճռականությունը, դյուցազնական ուժն ու անկոտրում մարտական կամքը: Տոնի առթիվ շնորհավորում եմ նաև Հայոց բանակում ծառայող բոլոր զինվորականներին ու նրանց ընտանիքներին, զինվոր որդի մեծացրած բոլոր մայրերին: 1992 թվականի հունվարի 28-ին...

Մամուլի հաղորդագրություն 23.01.2014
22/01/2014 Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն ճանապարհին որպես այլընտրանք կառուցվող 3,2կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհը շահագործման կհանձնվի հունիսին: Այն կրճատելու է երթևեկությունը 1,8 կմ-ով և լինելու է առավել անվտանգ: «Եղած նախագծերից ընտրվել է ամենաօպտիմալ տարբերակը` անվտանգության, ժամանակի, ճանապարհի երկարության առումներով, դա լինելու է լիովին անվտանգ ճանապարհ»,-ասաց Ալեքսանդր Բախտամյանը ՝Տրանսպորտի և կապի նախարարության Տրանսպորտի ԾԻԳ...

Կատարած աշխատանքներն ամփոփեցին մարզի փրկարարները 22.01.2014
Երեկ Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հաշվետու նիստը, որտեղ ամփոփվեցին 2013 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ Հայպետհիդրոմետի տնօրեն Լևոն Վարդանյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ ու համայնքների ղեկավարներ, ոլորտի...

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի 2014թ. մարզային խորհրդակցությունների շարքը մեկնարկեց Տավուշի մարզից: Հունվարի 20-ին Տավուշի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին մարզում 2013թ. կատարված աշխատանքները և ներկայացվեցին 2014թ. ծրագրերն ու անելիքները: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, մարզի քաղաքային համայնքների...
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախագահությամբ հունվարի 17-ին տեղի ունեցավ Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին նաեւ հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը զեկուցեց Դիլիջան քաղաքային համայնքի զարգացման միջոցառումների ծրագրով 2013թ. համար նախատեսված...
Տրանսպորտի և կապի նախարարը տեղում ծանոթացավ աշխատանքների ընթացքին 16.01.2014
Երեկ աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց Վազաշեն-Պառավաքար ճանապարհի վտանգավոր տեղամասը շրջանցող` նոր կառուցվող ճանապարհահատված, ծանոթացավ այստեղ իրականացվող աշխատանքների ընթացքին: Նշենք, որ 3,2 կիլոմետր երկարությամբ ճանապարհի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են <<Ճաննախագիծ ինստիտուտ>> ՍՊԸ-ի կողմից: Շինարարական աշխատանքներն իրականացնում է...