Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոն 09.05.2023
Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջևանում Հաղթանակի և խաղաղության տոնին և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շարքն սկսվեց հարգանքի տուրքով։ Մայիսի 9-ի առավոտյան միջոցառման մասնակիցները քաղաքի Սահմանադրության հրապարակից հանդիսավոր երթով շարժվեցին դեպի Մեծ հայրենականում զոհված իջևանցիների հիշատակին կառուցված հուշահամալիր։ Երթին մասնակցում էին մարզի ղեկավարությունը՝ մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ,...

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ 09.05.2023
Հարգելի հայրենակիցներ, պատերազմի վետերաններ, զինվորներ ու սպաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի ու խաղաղության տոնի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայրենական պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ մղած պայքարում խորհրդային երկրի ժողովուրդների հետ իր անգնահատելի ներդրումն ունեցավ նաև հայ ժողովուրդը։ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը ձեռք բերվեց նաև քաջ հայորդիների շնորհիվ։ Շատերը զոհվեցին այդ պատերազմում, շատերն էլ վերադարձան հերոսի...

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Երկրապահի օրվա կապակցությամբ 08.05.2023
Հարգելի տավուշցիներ, երկրապահներ, զինվորներ ու սպաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ: 2002 թվականի փետրվարին ՀՀ ԱԺ որոշմամբ մայիսի 8-ը որպես Երկրապահի օր ընդգրկվեց մեր պետական տոնացույցում։ Մեր երկրի անկախության ու կայացման գործում անգնահատելի է երկրապահի դերակատարությունը։ Երկրապահներն առաջինն իրենց վրա վերցրին մեր անկախ հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունը՝ դառնալով Հայոց ազգային բանակի կազմավորման հիմքն ու հիմնաքարը։ Իմ...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 08.05.2023
Հարգելի քաղաքացիներ, 2023 թվականի մայիսի 10-ին Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրում ժամը 10։00-ից 15-00-ն ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը, Տավուշի մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի աշխատակիցները, երկրապահ կամավորականներ, պատանի երկրապահները, այլ պաշտոնատար անձինք հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակ են դրել ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Հուշամրցաշար` նվիրված Պավլիկ Աբազյանի հիշատակին 07.05.2023
«Կյոկուշինկայ» կարատեի ֆեդերացիայի մարզիչ Ստեփան Սարհատյանի նախաձեռնությամբ մայիսի 7-ին Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ կարատեի մարզային առաջնություն՝ նվիրված զոհված ժամկետային զինծառայող Պավլիկ Աբազյանի հիշատակին։