Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի խորհրդի 2024 թվականի առաջին նիստը

07.02.2024

Այսօր՝ փետրվարի 7-ին, տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզի խորհրդի 2024 թվականի առաջին նիստը, որը ղեկավարեց մարզպետ Հայկ Ղալումյանը: Նիստին ներկա էին խոշորացված համայնքների ղեկավարները, մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցներ:

Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման և 2024 թվականին նախատեսվող ծրագրերի, համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականների, «300 մանկապարտեզ և 500 դպրոց» ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի և 2023 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների մասին:

Զեկույցներով հանդես եկան մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը, ֆինանսական վարչության պետ Ասքանազ Բաբլումյանը, քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Միսակ Մելքումյանը և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գագիկ Մատինյանը:

Համայնքապետերը ներկայացրին համայնքներում առկա խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները, որից հետո մարզպետը ամփոփեց նիստը և տվեց հանձնարարականներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ու  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14