Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում-քննարկում է ունեցել

07.02.2024

Մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպում-քննարկում է ունեցել ֆրանսիական «Լույս» ասոցիացիայի նախագահ, սրտային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի, Փարիզի համալսարանական հիվանդանոցային համակարգի բժիշկներ՝ մանկական վերակենդանացման բժիշկ Ժան Լուի Շաբերնոյի, վերակենդանացման բժիշկ Իգոր Ժուրսիցինի և բուժքույր Իզաբել Լը Նիի հետ:

Քննարկման նպատակը «Իջեւանի ԲԿ» ՓԲԸ-ում վերակենդանացման բաժանմունք բացելու, անհրաժեշտ բժշկական սարքեր տրամադրելու եւ բժշկական անձնակազմին ուսուցանելու հարցերն էին:

Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Տավուշի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը, «Իջեւանի ԲԿ» ՓԲԸ- ի տնօրեն Էդուարդ Գրիգորյանը, Իջևանի ԱԱՊԿ- ի տնօրեն Գրիգոր Նազինյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:57:36