Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

14.02.2024

  Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։

 Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ 

 Ողջունելով դեսպանին՝ Նարեկ Ղուշչյանը ներկայացրել է մարզը, մարզի զարգացման առաջնահերթությունները և համագործակցության հնարավորությունները։

  Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Պատրիկ Սվենսոնը իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտների զարգացման հարցում։

  Քանի որ Տավուշի մարզը նույնպես Շվեդիայի նման հարուստ է անտառներով, հանդիպմանը հիմնականում քննարկվել են բնապահպանական հարցեր։ Անդրադարձ է եղել ինչպես ոլորտին առնչվող համատեղ ծրագրերի իրականացման մի շարք հարցերի, այնպես էլ գյուղական տուրիզմի զարգացմանը մարզում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14