Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը

15.02.2024

  Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնում կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը։   

  Նիստը վարեց Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Հանձնաժողովի անդամներից բացի նիստին մասնակցում էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային կենտրոնների, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի և «EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչներ, մարզում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ, Իջևան, Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան համայնքների սոցիալական աշխատողներ, հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքի անդամներ։

  «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի նախագահ Անուշ Ասլանյանը և ՀԿ-ի ներկայացուցիչ Ռուբիկ Փարսադանյանը տեղեկատվություն ներկայացրին «EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի և ՀԿ-ի Շահերի պաշտպանության /ՇՊ/ գործողությունների մասին։

 «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի Շահերի պաշտպանության համակարգող Վահան Սարգսյանը ներկայացրեց «Անձնական օգնականի ծառայության տրամադրման կարգն ու պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, պարզաբանեց նրանում կատարված վերջին փոփոխությունները: 

 Նիստն անցավ բուռն քննարկումների, հարց ու պատասխանի մթնոլորտում։ Արվեցին առաջարկներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14