Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 06.09.2016
2016 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. 2015-2016 ուսումնական տարվա արդյունքները և նոր ուսումնական տարվա հիմնախնդիրները /զեկ. Կ. Նազարյան – ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ/ 2. Մարզի համայնքների 2016թ. առաջին կիսամյակի սեփական եկամուտների կատարողականների մասին /զեկ. Ռ. Ներսեսյան – ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի...
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 05.09.2016
2016թ. օգոստոս ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, Տավուշի մարզում ընտանեկան նպաստ են ստացել 4128 ընտանիքներ /1492-ը Իջևանում, 962-ը Դիլիջանում, 895-ը Բերդում, 779-ը Նոյեմբերյանում/, սոցիալական նպաստներ են ստացել 1278 ընտանիքներ, որոնցից 409-ը Իջևանի, 331-ը Դիլիջանի, 235-ը Բերդի և 303-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 266 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական...

2016 թվականի օգոստոս ամսին Տավուշի մարզի բուժհաստատություններում ծնվել է ընդհանուր թվով 112 երեխա` 63 տղա և 49 աղջիկ: Նշված ամսում <<Իջևանի ԲԿ >> ՓԲԸ-ում լույս աշխարհ է եկել 50, <<Աչաջրի ԱԿ>> ՊՈԱԿ-ում` 10, << Իռ-Վինգ> > ՍՊԸ-ում` 23, <<Նոյեմբերյանի ԲԿ>> ՓԲԸ-ում` 15, <<Բերդի ԲԿ>> ՓԲԸ-ում` 12, <<Արծվաբերդի ԱԿ>> ՊՈԱԿ-ում` 2 մանկիկ: Ընդ որում 22 երեխա ծնվել է կեսարյան հատումով:

Մարզի դպրոցներում նշվեց Գիտելիքի օրը 01.09.2016
Այսօր Տավուշի մարզում գործող 81 հանրակրթական դպրոցները նոր ուսումնական տարվա առաջին օրն սկսեցին Գիտելիքի օրվան նվիրված տոնական հանդիսություններով: Տոնական միջոցառումները բազմամարդ էին: Դրանց մասնակցում էին նաև Տավուշի մարզպետարանի, համայնքապետարանների ներկայացուցիչներ: 2016-2017 ուստարում նախորդ տարվա համեմատ մարզի դպրոցներում կանխատեսվում է թե առաջին դասարանցիների, թե դասարանների և թե աշակերտաքանակի ընդհանուր թվի աճ: Նախորդ ուսումնական տարվա սեպտեմբերի 1737 առաջին...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 31.08.2016
Տեղեկացնում ենք, որ մարզպետարանների պաշտոնական կայքերի հասցեներում տեղի է ունեցել փոփոխություն. նախկինում նշված mtaes.am-ը փոխվել է mtad.am-ի: Այսպիսով Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքի նոր հասցեն է` tavush.mtad.am:

Նվերներ` սահմանամերձ համայնքների 1-ին դասարանցիներին 31.08.2016
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված` Տավուշի մարզի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 25 համայնքների հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիներին հաճելի անակնկալ է սպասվում սեպտեմբերի 1-ին: Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ <<Գագիկ Ծառուկյան>> բարեգործական հիմնադրամի կողմից վերոնշյալ համայնքների շուրջ 530 առաջին դասարանցիներ բարերարից նվեր կստանան դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ: