Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկում են մարզի 55 համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի կազմման աշխատանքները

18.05.2017

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին մարզի թվով 55 համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի կազմման աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցերը: Խորհրդակցությունը վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մասնակցում էին ,,Հայնախագիծ,, ընկերության աշխատանքային խումբը տնօրեն Գրիգոր Ազիզյանի գլխավորությամբ, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անահիտ Հախումյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միսաք Մելքումյանը,  համայնքների ղեկավարներ: ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ մարզում ,,Հայնախագիծ,, ընկերությունն սկսում է 55 բնակավայրերի 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակումը: Այս փաստաթղթերը մինչև 2017 թվականի ավարտը պետք է մշակված և հաստատված լինեն: Տարեվերջին մարզի համայնքները կունենան գլխավոր հատակագծեր: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը հորդորեց բոլոր համայնքների ղեկավարներին և բնակավայրերի ներկայացուցիչներին սերտորեն համագործակցել աշխատանքային խմբի հետ՝ հաշվի առնելով բոլոր մանրուքները: Մարզպետի տեղակալը նաև ուշադրություն հրավիրեց Տավուշի մարզին բնորոշ առանձնահատկությունների վրա, որոնք բոլորը պիտի հաշվի առնվեն փաստաթղթերի կազմման ժամանակ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նման քննարկումներ կլինեն նաև հընթացս, կատարածն ամփոփելու և անելիքները նախանշելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59