Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին անտառային ոլորտին առնչվող խնդիրներ

22.09.2017

  Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը  խորհրդակցություն անցկացրեց ,,Հայանտառ,, ՊՈԱԿ-ի Տավուշի մարզի տնօրենների ու մասնագետների, ,,Դիլիջան,, ազգային պարկի և ոստիկանության ներկայացուցիչների, համայնքների՝ փայտանյութի հետ առնչվող շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին ,,Հայանտառ,, ՊՈԱԿ-ի տնօրենը, բնապահպանության նախարարության ներկայացուցիչը, մարզի դատախազը և ոստիկանության մարզային վարչության պետը: Բացելով խորհրդակցությունը՝ մարզպետը նախ շնորհավորեց Հայաստանի Հանրապետության անկախացման 26-րդ տարեդարձի առթիվ, այնուհետև անդրադարձավ սեպտեմբերի 20-ին ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել է օրերս մարզի Հաղարծին գյուղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքը: Այնուհետև տեղի ունեցավ բաց քննարկում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց մտահոգություններն ու խնդիրները: Մարզպետը վստահեցրեց, որ  բարձրացված հիմնական հարցերը, որոնք վերաբերում  են ,,Դիլիջան,, ազգային պարկի և ,,Հայանտառ,, ՊՈԱԿ-ի փայտանյութի գների միասնականացմանը, ընդհանրապես միասնական գների և միասնակական չափորոշիչների սահմանմանը, Դիլիջան համայնքի բնակիչներին ևս թույլտվություն տալուն՝ օգտվելու տարեկան ոչ արտադրական նպատակով տրամադրվող 8 խմ թափուկ վառելափայտ ձեռք բերելու հնարավորությունից, ոլորտում հավասար մրցակցային դաշտի ստեղծմանը, հնարավորինս սեղմ ժամկետում կքննարկվեն պատկան մարմինների հետ և առաջիկայում դրանց վերաբերյալ ևս մի քննարկում կանցկացվի:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18