Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ նշվեց անկախության 26-րդ տարեդարձը

21.09.2017

  1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին՝ իրականություն դարձնելով ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու իր դարավոր երազանքը: Ու արդեն 26 տարի է ողջ հայությունը սեպտեմբերի 21-ը նշում է որպես համազգային տոնի օր: Ամեն տարի Անկախության օրվան նվիրված տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում Տավուշի մարզում, իսկ գլխավոր միջոցառումը տեղի է ունենում մարզկենտրոն Իջևանում: Ավանդույթի համաձայն այսօր էլ տոնական միջոցառումների շարքն Իջևանում մեկնարկեց Տավուշի մարզպետարանին հարակից Սահմանադրության հրապարակից: Այստեղից մարզի ղեկավարության գլխավորությամբ, զինվորական նվագախմբի խրոխտ հնչյունների ներքո, տոնակատարության մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ազատամարտիկների հրապարակ, որտեղ ծաղկեպսակներ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին իրենց կյանքը հայրենիքի ազատության ու անկախության համար զոհաբերած հայ քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Այնուհետև շնորհավորանքի ու օրհնանքի խոսք ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ հնչեցնելով Տերունական ու Խաղաղության աղոթք: Անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց Իջևանի մշակույթի տանը կազմակերպված տոնական համերգով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18