Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 07.04.2017

   Սիրելի մայրեր, կանայք, քույրեր ու աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Տոնը մի հաճելի առիթ է մեկ անգամ ևս մեծարելու ու գնահատանքի ջերմ խոսքեր ասելու մեր թանկագին մայրերին ու կանանց: Մայրությունը հայ կնոջ ամենավեհ կոչումն է, և բոլոր ժամանակներում էլ մեր ժողովրդի համար մայրը եղել ու մնում է որպես սրբություն: Անսահման է հայ կնոջ նվիրումը ընտանիքին: Կինն է, որ միշտ վառ է պահում օջախի կրակը, ծնում ու դաստիարակում հայրենասեր զավակներ, պահում...

Ուսումնասիրության առանցքում սահմանամերձ համայնքների խնդիրներն են

Ուսումնասիրության առանցքում սահմանամերձ համայնքների խնդիրներն են 04.04.2017

Այս տարվա փետրվարի 13-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարի ղեկավարությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի գործունեության նպատակն է սահմանամերձ համայնքների հիմնախնդիրների լուծումը: Հանձնաժողովին կից ձևավորվել և գործում է նաև աշխատանքային խումբ: Այսօր՝ ապրիլի 4-ին, աշխատանքային խումբը, որի կազմում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական Աշոտ Բալասանյանը, ԱԻՆ ՓԾ քաղպաշտպանության պետի տեղակալ Էդան Սնդրյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և...

Բերդի շտապօգնությանը կայանը համալրվեց նոր մեքենայով

Բերդի շտապօգնությանը կայանը համալրվեց նոր մեքենայով 03.04.2017

  Բերդի բժշկական կենտրոնին կից գործող շտապօգնության կայանը համալրվեց շտապօգնության նոր մեքենայով: Սա բնակչության համար շատ կարևոր նշանակության այս ծառայության մատչելիությունը և որակը բարձրացնելու ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող հերթական քայլերից է: ՈՒԱԶ-39623-A կարգի շտապ բուժօգնության մեքենան նախատեսված է լեռնային բնակավայրերի համար, ունի բարձր անցանելիություն։ Բժշկական կենտրոնի տնօրեն Զվարթ Ծատուրյանի փոխանցմամբ մեքենան հագեցած է շտապ և անհետաձգելի բժշկական օգնության...

Դադարեցվել է շրջանառությունը

Դադարեցվել է շրջանառությունը 31.03.2017

  ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 27-ի թիվ 979-Ա հրամանով դադարեցվել է «Կլացիդ ՍՌ կարգավորվող ձերբազատմամբ թաղանթապատ դեղահատեր 500մգ; 14/1x14 բլիստերում (սերիա` 6055984, պիտանիության ժամկետ` 05.2020)» և թիվ 981-Ա հրամանով դադարեցվել է Ուկրաինայի «Զդորովյե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գլիբենկլամիդ-Զդորովյե, գլիբենկլամիդ, դեղահատեր 5մգ (50) պլաստիկե տարայում (սերիա` 30716)» դեղերի շրջանառությունը Հայաստանի...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2017Թ. ՄԱՐՏ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 31.03.2017

2017թ. մարտ ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5299 ընտանիքներ, որոնցից 1860-ը Իջևանի, 1269-ը Դիլիջանի, 1123-ը Բերդի և 1047-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 245 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-99, Դիլիջան-50, Բերդ - 53, Նոյեմբերյան - 43/ : Մարտ ամսվա ընթացքում մարզի 499 ընտանիքներ ստացել են նաև նախկին...

Տեղի ունեցավ ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի վեցերորդ ժողովը

Տեղի ունեցավ ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վեցերորդ ժողովը 31.03.2017

 Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վեցերորդ ժողովը, որին մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը, խորհրդի անդամները: Ժողովը բացեց Տավուշի մարզպետ, հոգաբարձուների խորհրդի անդամ Հովիկ Աբովյանը: Այնուհետև ժողովի մասնակիցներին ողջունեց ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Թերզյանը և ներկայացրեց օրակարգը:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-21 17:54:08